Թուրքիայում հայտնաբերվել է նոր Ավետարանի բնօրինակը
Սուրբ Ավետարանը, որը հայտնաբերվել է 12 տարի առաջ, կանխատեսում է քրիստոնեության անկում: Վատիկանն ուսումնասիրման նպատակով պահանջում է այն: Դեռևս հայտնի չէ, այն ուսումնասիրելու Վատիկանի պահանջը բավարարվե՞լ է, թե՞ ոչ:
Այն թվագրվում է 5-րդ դարին և գրված է կենդանու կաշվի վրա: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Հիսուսի աշակերտ Վառնավայի Ավետարանը հայտնաբերել էին 12 տարի առաջ, Թուրքիայում հնաոճ իրերի մաքսանենգ առևտրով զբաղվող խմբավորման դեմ իրականացված օպերացիայի շրջանակում: Այն ժամանակ նախընտրել էին հայտնաբերվածի մասին չխոսել: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Թուրք և իրանցի գիտնականները վստահորեն հայտարարել են, որ հայտնաբերված գրականությունը հանդիսանում է Հիսուսի աշակերտ Վառնավայի Ավետարանի բնօրինակը: Իրանցի գիտնականների կարծիքով՝ հայտնաբերվածը վերջ կդնի քրիստոնեական հավատքին: Իրենց զեկույցում, պատմաբաններն ու փորձագետները վստահեցնում են, որ նոր Ավետարանի տվյալների համաձայն՝ Հիսուսը չի խաչվել և կանխատեսել է Մուհամմեդ մարգարեի գալուստը: Մասնագետները կարծում են, որ դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ աշխարհում միակ ճշմարիտ կրոնն իսլամն է:
Նրանց համարձակ հայտարարությունները քննադատության են արժանացել միջազգային հանրության կողմից: Միջազգային փորձագետները կարծում են, որ իսլամը ճշմարիտ կրոն հռչակելու հարցում արևելյան գիտնականները շտապողականություն են դրսևորել:
Comments
Post a Comment