«Ռեալն» ու «Բարսելոնան» ցանկանում են փոխել Էլ Կլասիկոների անցկացման օրերը


Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել են փոխել հաջորդ մրցաշրջանի Էլ Կլասիկոների անցկացման օրերը, հաղորդում է France Football-ը։
Իսպանական սուպերակումբները նման քայլի են դիմել, քանի որ Էլ Կլասիկոները համընկնում են Չեմպիոնների լիգայի կարեւոր հանդիպումների հետ։ Ակումբները առաջարկել են խաղերն անցկացնել հոկտեմբերին եւ մարտին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ հանդիպումները կայացել են դեկտեմբերին եւ ապրիլին։
NEWS.am Sport

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ