Ամստերդամում բացում են աշխարհում առաջին ռոբոտացված հասարակաց տունը
Ամստերդամի իշխանությունները մտադիր են քաղաքում բացել աշխարհում առաջին հասարակաց տունը, որտեղ հաճախորդներին կսպասարկեն ռոբոտ-մարմնավաճառները: Այս մասին տեղեկացնում են հոլանդական ԶԼՄ-ները:
Ռոբոտացված մարմնավաճառները կարող են նաև պարզունակ զրույց ունենալ հաճախորդների հետ: Ռոբոտների կմախքը պատրաստված է ճկուն մետաղական համաձուլցածքից, իսկ մաշկն ու մկանները՝ էլաստիկ սիլիկոնից:
Իշխանություններն այս կերպ փորձում են լուծել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածման խնդիրը: Հակամիկրոբային մանրաթելերը թույլ կտան բացառել սեռավարակների փոխանցումը:
Հիշեցնենք, որ անցած ամիս Նոր Զելանդիայի երկու գիտնականներ հայտնել էին, որ մինչև 2050 թվականը ռոբոտ-մարմնավաճառները սովորական երևույթ կդառնան: Առաջին տիկնիկը՝ Roxxxy-ն, որը կարողանում է նաև քայլել ու խոսել, ստեղծվել է ապրիլին: Նման տիկնիկների արժեքը տատանվում է 7000-9000 դոլարի միջակայքում:
Comments
Post a Comment