Եղբայրները կառուցել են նոր «Նոյյան տապան»
Մի խումբ ճարտարապետներ ստեղծել են աստվածաշնչյան տապանի կրկնօրինակը` չմոռանալով նաև կենդանիներին:
Daily Mail-ը գրում է, որ Թոմաս, Ուոլթեր և Ռեյմոնդ եղբայրների տապանը, անշուշտ, «բիբլիական չափսեր ունի»` 450 ոտնաչափ երկարություն և 75 ոտնաչափ լայնություն:
Երեք եղբայրները անգամ 67 զույգ կենդանի են տեղադրել տապանի մուտքի մոտ` ներկայացնելով կենդանիների այն զույգերին, որոնք փրկվել էին Նոյի տապանի շնորհիվ ջրհեղեղի ժամանակ:
Տապանը Հոնկոնգում գտնվող The Noah's Ark Theme Park-ի մի մասն է կազմում: Այն օգտագործվում է այգու կողմից խաղաղության և միասնության կոչ անելու համար:
Comments
Post a Comment