Սահարայի կանաչապատում



Գիտնականները կարծում են,որ մի քանի հազար տարի առաջ Սահարան ոչ թե անծայրածիր ձգվող անապատ է եղել,այլ անտառ՝ բազմաթիվ ծառերով,լճերով,գետերով,հրաշք բնությամբ:Սակայն մարդու ավերիչ գործունեության հետևանքով այն վերածվել է անապատի:Սահարայի անտառային ծրագրի միջոցով մարդիկ որոշել են գոնե մասամբ վերականգնել մարդու կողմից ոչնչացրած տարածքների մի մասը:Ծրագիրը ներառում է Սահարայում ստեղծել տասնյակ, հարյուրավոր և հազարավոր տեխնածին օազիսներ,ջրային մեծ պաշար կուտակող սարքավորումներ,արևային վահանակներ:Այստեղ կօգտագործվի օվկիանոսի աղի ջուրը,կմաքրվի տեղում և կօգտագործվի ոռոգման համար:Այսպիսի համալիրները պետք է շատ հեռու չլինեն   օվկիանոսից:Այն կարող է իր շուրջը հավաքել բազմաթիվ մարդկային խմբերի ,կարող են կառուցվել բնակավայրեր և առևտրային կենտրոններ:Այս ծրագիրը ապագայի համար չէ,այն արդեն իրականություն է դառնում:Առաջին փորձնական օազիսը ստեղծել են Դոհա քաղաքին մոտ,եթե ամեն ինչ հաջող ընթանա,ապա այն կշարունակվի ,իսկ ամենայն հավանականությամբ ամեն ինչ հաջող ել կնթանա:
 





Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ