Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, թե ինչ տեղի կունենա ինտերնետի անհետացման դեպքում



Ամերիկացի գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես կարձագանքեն սոցիալական ցանցերում շփվող և սոցիալական մեդիային առնչվող մարդիկ, եթե օրերից մի օր իրենց երկրում որոշեն ընդմիշտ արգելել ինտերնետը:

Հետազոտողները հարցումներ են անցկացրել 4000 ինտերնետ-սպառողների շրջանում, որից 2000-ը տղամարդ են, 2000-ը կանայք: Հարցվածների 67 %-ը պատասխանել է, որ երկրում ցանցի անհետացման դեպքում, կփոխեր բնակավայրը, կտեղափխվեր այնտեղ, որտեղ ցանցին միանալու խնդիրներ չկան: Ինչպես գրում է Newsru.com-ը, նրանց համար շատ ավելի կարևոր է Facebook-ում, Twitter-ում և այլ ցանցերում մշտապես կապի մեջ գտնվելը, քան հայրենասիրությունն ու կապը երկրի հետ:

Հարցվածների 14%-ը պատասխանել է, որ անորոշ ժամանակով կընկներ դեպրեսիայի մեջ, կշփոթվեր և չէր իմանա, ինչով զբաղվել: Միայն 11%-ն է հայտնել, որ նման դեպքում շատ ուրախ կլիներ, քանի որ գիտակցում է իր ինտերնետ-կախվածությունը, գանգատվում ժամանակի սղությունից և հարազատների հետ տարաձայնություններից:

6% -ը հայտնել է, որ ինտերնետը կփոխարինի համակարգչային խաղերով, 2 %-ն (64-78 մարդ) խոստովանել է, որ ինքնասպանության կդիմի, քանի որ, նրանց խոսքով՝ իրենց կյանքի կարևորագույն իրադարձությունները տեղի են ունենում օնլայն: Պոտենցիալ ինքնասպանները հիմնականում կանայք են:

Հետազոտության հեղինակները ցույց են տվել, թե որքան մեծ մասշտաբով են զարգանում ինտերնետ-տեխնոլոգիաներն ու ինչպիսի վտանգ են դրանք ներկայացնում մարդկության համար:

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ