Ալան Պարդյուն՝ Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ


«Նյուքասլը» գլխավորող անգլիացի մասնագետ Ալան Պարդյուն ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի 2011/12 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է BBC-ն:
50-ամյա մասնագետը 2010-ի դեկտեմբերից է գլխավորում «Նյուքասլը»: Չնայած երկրպագուներին այնքան էլ չի գոհացնում Պարդյուի աշխատանքը, այնուամենայնիվ մարզիչը երկու տարվա ընթացքում հիանալի աշխատանք է կատարել:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Նյուքասլն» ապահովել է 5-րդ տեղը եւ շարունակում է պայքարել չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Հենց Պարդյուն է թիմ հրավիրել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներ համարվող ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Կաբային եւ սենեգալցի հարձակվող Պապիս Սիսեին: Նա է բացահայտել Դեմբա Բային, Հաթեմ Բեն Արֆային եւ Շեյկ Տիոտեին:  
NEWS.am Sport

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ