Հեռախոսները կլիցքավորվեն կրակայրիչի միջոցով
Lilliputian Systems ընկերությունը ստեղծել է արտասովոր լիցքավորիչ սարք, որը շուտով կհայտնվի վաճառքում: Ընկերության նորարարությունը թույլ կտա բջջայինը լիցքավորել ոչ թե ավանդական՝ էլեկտրականության միջոցով, այլ վառելիքային սարքերով:
Իր կառուցվածքով լիցքավորիչը նման է ոչ մեծ կրակայրիչի: Այն ստեղծողների խոսքով՝ բութանային քարթրիջը կբավականացնի 10-14 անգամ iPhone-ի մարտկոցը լիցքավորելուն:
Օգտատերը կարող է լիցքավորել ցանկացած սարք, որն ունի USB բնիկ: Վառելիքային լիցքավորիչների նախնական գինը չի գերազանցի մի քանի դոլարը:
Ընկերությունում հայտարարել են, որ վառելիքային լիցքավորիչների արտադրությամբ կարող են զբաղվել սովորական կրակայրիչներ արտադրող ընկերությունները:
Նման լիցքավորիչները կօգտագործվեն օդանավերում: Դրանք ենթակա են վերալիցքավորման և շրջակա միջավայրը չեն աղտոտի:
Comments
Post a Comment