Կալաձեն հեռանում է ֆուտբոլից՝ սկսելով քաղաքական կարիերա
Իտալական «Ջենոայի» վրացի պաշտպան Կախա Կալաձեն հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
«Սա շատ կարեւոր շրջան է իմ կյանքում: Ֆուտբոլում անցկացրած 19 անմոռանալի տարիներից հետո ես գնում եմ հանգստի: Իհարկե, կկարոտեմ Միլանի եւ Ջենոայի երկրպագուներին ու ֆուտբոլիստներին, սակայն որոշել եմ կենտրոնանալ քաղաքականության վրա: Ուզում եմ պայքարել Վրաստանի ազատության համար»,- Կալաձեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում 34-ամյա պաշտպանը հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», Կիեւի «Դինամոյում», իտալական «Միլանում» եւ «Ջենոայում»:
NEWS.am Sport
Comments
Post a Comment