Մադրիդ. Ֆեդերերն ու Ֆերերը կհանդիպեն քառորդ եզրափակիչում
Իսպանացի Դավիդ Ֆերերը դուրս եկավ Մադրիդում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երրորդ շրջանում Ֆերերը 7:6, 3:6, 7:6 հաշվով առավելության հասավ Իսպանիայի ներկայացուցիչ Նիկոլաս Ալմագրոյի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 2 ժամ 53 րոպե:
Քառորդ եզրափակիչում Դավիդ Ֆերերի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆերերերը:
NEWS.am Sport
Comments
Post a Comment