Apple-ը iPhone-ում և iPad-ում Google Maps-ը կփոխարինի սեփական քարտեզներով


Apple-ը  iPhone-ում և  iPad-ում Google Maps-ը կփոխարինի սեփական քարտեզներով

iOS 6 օպերացիոն համակարգի Maps հավելվածում կօգտագործվի ոչ թե Google Maps-ը, այլ Apple-ի սեփական քարտեզները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Հնարավորությունների առումով նոր քարտեզները նման կլինինեն Google-ի քարտեզներին, սակայն հավելվածը կսկսի ավելի արագ աշխատել: Հնարավոր կլինի դիտել փողոցների համայնապատկերները Google Street View-ով, ինչպես նաև եռաչափ քարտեզներ:

Համայնապատկերներում և քարտեզներում հավանաբար կիրառված են շվեդական C3 Technologies ընկերության մշակումները, որոնք Apple-ը գնել է 2011-ի աշնանը:

Google-ի քարտեզները iOS-ում օգտագործվում են 2007 թվականից: 2012-ի մարտից Apple-ը սկսել է օգտագործել OpenStreetMap ոչ կոմերցիոն քարտեզները:

iOS համակարգով աշխատում են iPhone սմարթֆոնները, iPod նվագարկիչները և iPad պլանշետները: Apple-ի օպերացիոն համակարգի նոր` 6-րդ տարբերակը կներկայացվի հունիսին կայանալիք WWDC կոնֆերանսում:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ