Angry Birds-ը մշակած ընկերությունը գնահատվել է 9 մլրդ դոլար
Բջջային հեռախուների համար Angry Birds խաղը մշակած ֆիննական Rovio Entertainment ընկերությունը փորձագետների կողմից գնահատվել է 9 մլրդ դոլար, ընդ որում՝ նրա եկամուտը մեկ տարում ավելացել է 10 անգամ:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը, 2011 թ. Rovio Entertainment-ը վաստակել է 62.4 մլն դոլար, իսկ բոլոր հարթակներում նրա ամենամսյա մշտական օգտատերերի թիվը հասել է 200 մլն-ի:
Անցյալ տարվա վերջին Angry Birds-ի ներբեռնումների թիվը տարեկան կտրվածքով հասել է 648 մլն-ի: Խաղի վերջին տարբերակը՝ Angry Birds-ը տիեզերքում, թողարկումից հետո 35 օրվա ընթացքում ներբեռնվել է 50 մլն անգամ:
Ընկերությունը պատրաստվում է նաև թողարկել մուլտֆիլմերի շարք, ինչպես նաև լիամետրաժ մուլտֆիլմ Angry Birds-ի մոտիվներով: Այդ նպատակով 2012 թ. Rovio Ֆինլանդիայում ձեռք է բերել անիմացիոն ստուդիա, սակայն մուլտֆիլմերի թողարկման կոնկրետ օրը չի հաղորդվում: Ընկերության ներկայացուցիչ Էնդրյու Սթալբոուն անցյալ տարի հայտարարել էր, որ մեծ էկրանին «թռչունների» դեբյուտը կարող է լինել 2014 թ.:

Comments
Post a Comment