«Յուվենթուս»-ի կրած ֆինանսական կորուստները կազմել են 39.5 մլն եվրո


«Յուվենթուս»-ի կրած ֆինանսական կորուստները կազմել են 39.5 մլն եվրո. Սպորտ«Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի նախագահական խորհուրդն՝ Անդրե Անյելլիի գլխավորությամբ, հաստատել է թիմի ֆինանսական հաշվետվությունը` մրցաշրջանի կտրվածքով:

2011 թվականի հունիսի 1-ից 2012 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ակումբի ֆինանսական կորուստները կազմել են 39.5 մլն եվրո: Այս ցուցանիշը 3.9 մլն եվրոյով ավելի քիչ է անցած տարվա ցուցանիշից: 

Նշենք, որ պաշտոնական հանդիպման սկզբնամասում նախագահական խորհուրդը շնորհավորեց ֆուտբոլիստներին` Իտալիայի չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճելու կապակցությամբ: Գովասանքի արժանացան «բյանկոներիներ»-ի մենեջերները, ակումբի աշխատակիցները, ինչպես նաև՝ մարզչական շտաբը:



Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ