Երկուշաբթի Երկրի կողքով կթռչի 30 մետրանոց երկնաքար



Ամերիկյան Mount Lemmon աստղադիտարանի աստղագետները հայտնաբերել են նոր աստղակերպ, որը մայիսի 28-ին կթռչի Երկրից 56 հազար կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնը:

2012 KP24 անվանումը ստացած երկնաքարը առաջին անգամ աստղագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել մայիսի 23-ին: Անցկացվել է երկնաքարի 12 դիտում, ինչը թույլ է տվել բացահայտել նրա ուղեծիրը: Հաշվարկները ցույց են տվել, որ 2012 KP24-ը դասվում է Ապպոլոն ընտանիքին: Այդ երկնաքարերի ուղեծրերը հատում են մեր մոլորակի ու Մարսի ուղեծրերը: Այս տիպին են պատկանում հայտնի աստղակերպերի 2/3-ը: 

Ըստ աստղագետների` երկուշաբթի Մոսկվայի ժամանակով 20:18-ին 30 մետրանոց երկնաքարը կթռչի 0,00037 աստղագիտական միավոր հեռավորության վրա` 56,04 հազար կմ: Գիտնականներն այդ երկնային մարմնի տրամագիծը հաշվում են 11-36 մետր: Այն Երկրին հերթական անգամ կմոտենա հոկտեմբերի 8-ին, սակայն այդ ժամանակ կթռչի մեծ հեռավորության վրա, որը կկազմի 64 միլիոն կմ: 
1in.am

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ