Աշխարհի ամենաերկար հարսանյաց զգեստի երկարությունը գրեթե 3 կմ է



Ռումինիայի նորաձեւության տունը կարել է իր տեսակի մեջ եզակի եւ առանձնահատուկ հարսանյաց զգեստ, որի երկարությունը հասնում է գրեթե 3 կիլոմետրի:
զգեստը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար հարսանյաց զգեստը:
Հարսանյաց զգեստը ցուցադրել է 17-ամյա Էմման: Ավելի մեծ տպավորություն գործելու նպատակով Էմման օդապարիկով շրջագայել է Բուխարստում:
Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպության աշխատակիցները 
նշել են, որ մետաքսից եւ ժանյակներով կարված զգեստը գերազանցել է հոլանդացիների ռեկորդին եւ համարվել ամենաերկարն հարսանյաց զգեստն աշխարհում:
Նորձեւության տունը հայտնել է, որ զգեստը կարվել է 100 օրվա ընթացքում 10 դերձակների օգնությամբ: Նա նաեւ պարզաբանել է, որ զգեստի վրա օգտագործվել են Ֆրանսիայից եւ Իտալիայից բերված կտորներ, որոնց վրա ծախսվել է հազար ֆունտ ստերլինգ:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ