1984 թվականի այս օրը ծնվել է Մարկ Ցուկերբերգը:


«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Ցուկերբերգը ծնվել է Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում: Համակարգչի և ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջանում է դեռ ցածր դասարաններում: 9-րդ դասարանում Մարկը ստեղծում է ամերիկյան հանրահայտ «Risk» խաղի համակարգչային տարբերակը: Գրեթե նույն ժամանակ էլ նա ընկերոջ հետ գրում է ոչ մեծ հավելում «Winamp» ծրագրի համար: Երբ նրանք ծրագիրը տեղադրում են ինտերնետում, «Microsoft»-ը նրանց մոտ 2 միլիոն դոլար է առաջարկում ծրագրի համար, սակայն ընկերները հրաժարվում են գործարքից` նշելով, որ «ոգեշնչումը» չի վաճառվում:

Ի սկզբանե «Facebook»-ը նախատեսված էր՝ որպես Հարվարդի ուսանողների շփման միջոց: Բայց որոշ ժամանակ անց այստեղ արդեն կարող էին գրանցվել բոլոր դպրոցականներն ու ուսանողները: Գլխավոր պայման էր հանդիսանում էլեկտրոնային հասցեի առկայությունը «.edu» կրթական տիրույթում: Շուտով ռեսուրսը դուրս է գալիս կրթական շրջանակներից` օրեցօր հավաքելով ավելի մեծ լսարան: Ժամանակի ընթացքում նրա հեղինակությունն այնքան է աճում, որ Մարկը ստիպված է լինում թողնել ուսումը և ամբողջովին նվիրվել դրան: Նա սկսում է փնտրել ներդրողներ: 2010 թվականի փետրվարի 4-ին լրանում է «Facebook»-ի 6-ամյակը: Այժմ այն համարվում է աշխարհում ամենահեղինակավոր սոցիալական ցանցը, որտեղ գրանցված է ավելի քան 800 միլիոն անդամ:

«Թայմս» ամսագիրը 2010-ին Ցուկերբերգին ճանաչել է տարվա մարդ: Չնայած սրան՝ Ցուկերբերգը վարում է նույն ուսանողական տարիների կյանքը: Ապրում է վարձով, ճիշտ է՝ սիլիկոնային հովտում ու 384 քառակուսի մետր տարածքով բնակարանում, քնում է սոսկ ներքնակի վրա, հագնում միջին գնի հագուստ ու աշխատանքի գնում ոտքով:

Ցուկերբերգը ուսումնասիրում է մեռած լեզուներ, սիրում է բարեգործություն անել ու ազատ կյանք վարել: Օրինակ՝ նա մի քանի միլիարդանոց պայմանագիր խոստացող հանիպումից հրաժարվել է, քանի որ այդ օրը նա ծրագրել էր ժամանակն անցկացնել իր ընկերների ու ընկերուհու հետ:

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ