120.000 տոննա կշռով աստերոիդը 2020 թվականին կարող է հարվածել մեր մոլորակին



Նոր հայտնաբերված 150 ոտնաչափ լայնություն ունեցող աստերոիդը կարող է այնքան մոտենալ Երկիր մոլորակին մյուս տարվա փետրվարին, որ կարող է հարվածել արբանյակներին:

Daily Mail-ը գրում է, որ Իսպանիայի LaSagra աստղադիտարանի գիտնականները հայտնաբերել են աստերոիդը և այն անվանել 2012 DA14: Այն կարող է մոտենալ Երկիր մոլորակին 2013 թվականի փետրվարի 15-ին: Մյուս տարի աստերոիդի՝ Երկրին հարվածելու հավանականությունը, NASA-ի հաղորդմամբ, 0.031 տոկոս է:

Մինչդեռ գիտնականները կարծում են, որ մյուս տարի մեր մոլորակին աստերոիդի հարվածելու հավանականությունը փոքր է, բայց նրանք չեն կարող բացառել, որ աստերոիդը, որը120.000 տոննա է կշռում, կհարվածի մեզ 2020 թվականին, երբ հաջորդ անգամ կանցնի մոլորակի մոտով:

Comments

Popular posts from this blog

Հայտնագործություններ. Համակարգիչ

Ինչպես գիրանալ