Մովսիսյանն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Բ խմբում ընդգրկված «Կրասնոդարը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց Նալչիկի «Սպարտակի» հետ` 3:3:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Կրասնոդարի» ռմբարկուն արժանացավ դեղին քարտի, իսկ 70-րդ րոպին՝ 2:2 հաշվի ժամանակ, անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ խփելով իր 15-րդ գոլը Ռուսաստանի առաջնությունում: Սակայն կրասնոդարցիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: 76-րդ րոպեին դաշտի տերերի ռուս կիսապաշտպան Ռոման Կոնցեդալովը հավասարեցրեց հաշիվը՝ խփելով հանդիպման վերջին գնդակը:
Հայաստանի ազգային հավաքական պաշտպան Հրայր Մկոյանի անունը բացակայում էր Նալչիկի թիմի հայտացուցակից: Ամենայն հավանականությամբ, Մկոյանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կհեռանա «Սպարտակից»:
Ռուսաստանի առաջնություն. 44-րդ տուր
Բ խումբ
«Սպարտակ Ն.» - «Կրասնոդար»՝ 3:3
Կոնցեդալով, 8, 74 Բոլով, 14 – Մարսիու, 11, Լոմբարսկի, 20, Մովսիսյան, 70 (11մ.)
«Կռիլյա Սովետով» - «Թերեկ»՝ 1:1
Կորնիլյենկո, 13 – Գեորգիեւ, 11
«Տոմ» - «Ռոստով»՝ 2:1
Խազով, 58, Ռեբկո, 90, (11մ.) – Կիրիչենկո, 75
«Ամկար» - «Վոլգա»՝ 4:1
Վոլկով, 31, Նովակովիչ, 37, Պեեւ, 68 (11մ.), Սուբոտին, 81 – Բիբիլով, 13 (11մ.)
Հեռացումներ՝ Նարուբին, 10 («Ամկար»), Պոմերկո, 67 («Վոլգա»)
NEWS.am Sport
Comments
Post a Comment