Posts

Google-ը ներկայացրել է հեռուստացույցը բջջայիններին միացնելու սարք

Image
Google ընկերությունը ներկայացրել է նոր սարք, որի միջոցով հնարավոր է հեռուստացույցն առանց լարի միացնել բջջային սարքերին: Նոր սարքի արժեքը կազմում է 35 դոլար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Գիտնականները պարզել են, որ դելֆինները միմյանց անունով են կանչում

Image
Գիտնականները նոր ապացույցներ են գտել այն բանի, որ դելֆինները միմյանց անունով են «դիմում»: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք հատուկ սուլոց են արձակում՝ իրենց ցեղակիցներին կանչելու համար:

Apple-ը ճանաչվել է ամենաթանկարժեք ընկերությունը՝ ըստ Financial Times-ի

Image
The Financial Times թերթը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք 500 հանրային ընկերությունների FT Global վարկանիշային աղյուսակը:

Սմարթֆոնը կօգնի գումար վաստակել գովազդը դիտելու միջոցով

Image
Յուրօրինակ Android հավելվածը՝ Locket-ը, Android-ի սարքերի արգելափակման էկրանը վերածում է լիարժեք գովազդային հրապարակի: Իսկ գովազդը դիտելու համար օգտատերը ստանում է, ճիշտ է, ոչ մեծ, սակայն իրական գումարներ: Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Samsung-ը կարող է սմարթֆոն մատակարարել FBI-ի գործակալներին

Image
Հարավկորեական Samsung կորպորացիան մոտ է Galaxy սմարթոֆոնների մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Հետաքննություների դաշնային բյուրոյի հետ պայմանագրի կնքմանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Աշխարհի ամենաթեթև և հզոր ավտոմեքենաները

Image
Աշխարհի ամենաարտադրվող մեքենաների վարկանշային աղյուսակում հոլանդական Donkervoort-ը զբաղեցնում է հինգերորդ հոիզոնականը:

Սոցցանցերի թոփ տասնյակը

Image
Vkontakte–ն և Odnoklassniki-ն աշխարհի առաջատար սոցցանցերի տասնյակում են: Ինչպես հայտնում է Digit.ru-ն, այս մասին են վկայում сomScore վերլուծական ընկերության անցկացրած հետազտության արդյունքները:

Գլոբալ տաքացման հետևանքով կանհետանան հազարավոր կենդանատեսակներ ու բույսեր

Image
Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով կանհետանան հազարավոր կենդանատեսակներ ու բույսեր՝ գրում է The Irish Examiner-ը: Ինչպես հայտարարել է Արևելյան Անգլիայի բնական գիտությունների դպրոցի աշխատակից Ռեյչել Ուորենը, անգամ կենդանիների ու բույսերի (ինչպես հազվադեպ, այնպես էլ սովորական) թվաքանակի նվազումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել էկոհամակարգում: Փորձագետի խոսքով՝ ներկայում խոսքն ավելի զանգվածային կորուստների մասին է՝ վտանգված է սովորական կենդանիների մեկ երրորդն ու բույսերի կեսից ավելին: 

Ռադիոյի օր

Image
1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետւ Սովետական Միությունում «Ռադիոյի օր»:

Ո՞ր պլանշետն է ամենաերկարը դիմանում

Image
Պլանշետ ընտրելիս հաճախ կարևոր գործոն է հանդիսանում այն, թե որքան երկար կարող է լիցքավորումը պահել սարքավորման մարտկոցը` վերջիվերջո պլանշետը հիմնականում օգտագործվում է ինքնավար կերպով, և ձեռքի տակ վարդակ ունենալու մասին հավելյալ անգամ մտածել ցանկալի չէ:

10 ամենաարտասովոր ծառերը

Image
1. Կենաց ծառ Գտնվելու վայրը Բահրեյն է: Այս ծառի բարձրությունը 9,75մ է, տարիքը` գրեթե 400: Ծառը առանձնահատուկ է նրանով, որ գտնվում է անապատում, և նրա շրջակայքում կյանքի ոչ մի նշան չկա, բացի այդ` այն ջրին էլ մոտ չէ: Ծառի արմատները շատ խորն են: Համարվում է, որ հենց դա է նրա կյանքի գաղտնիքը, սակայն մինչ օրս դա դեռ առեղծված է համարվում: 

Buggati-ն կարտադրի աշխարհում 8 ամենաարագընթաց սպորտային ավտոմեքենաները

Image
Հայտնի ավտոմեքենայի նոր տարբերակի ամբողջական անվանումն է Bugatti Veyron Grand Sport Vitesse World Record Car Edition: Արտադրողը հայտարարում է, որ 2.4 մլն եվրո արժողությամբ սպորտային ավտոմեքենան կդառնա աշխարհում ամենաարագընթաց սերիական բաց ավտոմեքենան: Առայժմ խոսքը 8 օրինակի մասին է:

Նորաձևության հորոսկոպ

Image
Նորաձևության հորոսկոպի միջոցով կարող ես պարզել, թե ինչպես են գործերդ նորաձևության ասպարեզում և որ գույներն ու հագուստներն են զգեստապահարանիդ «բնակիչները:»

Վաճառքում է հայտնվել աշխարհի ամենաթունդ սուրճը

Image
Նրանք, ովքեր չեն թարմանում առավոտյան մեկ բաժակ սովորական սուրճից, կարող են ձեռք բերել հատուկ տեսակի Death Wish Coffee: Արտադրող ընկերությունը հայտարարում է, որ դրանում պարունակվող կոֆեինը կրկնակի շատ է սովորականից՝ գրում է mirfactov.com-ը:  

Ստեղծվել է ժամացույց, որը հնարավոր չէ պայթեցնել

Image
Գերամուր Kaventsmann Triggerfish Bronze A2 քրոնոմետրը ստեղծվել է գերմանական Kaventsmann ժամացույցների բրենդի կողմից: Ժամացույցի տրամագիծը 44 մմ է, իսկ հաստությունը՝ 20 մմ: 

Ժամանակն ամբողջովին կանգ կառնի՞. նոր հետազոտություն

Image
Իսպանական 2 համալսարանների մի խումբ հետազոտողներ , ովքեր փորձել են բացատրել , թե ինչու է տիեզերքը անընդահատ և մեծացող արագությամբ ընդարձակվում , հանգել են ժամանակի սպառման վերաբերյալ վարկածին , գրում է The Telegraph- ը : Գերնոր և պայթող աստղերի ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է , որ դրանք անհամեմատ ավելի արագ են շարժվում , եթե տիեզերքի կենտրոնից հեռու են գտնվում :

Ինտերենտային հասցեներն ավելի շատ են, քան աստղերը տիեզերքում

Image
Համացանցը վերջերս ստացել է ամենամեծ եկամուտը` սկսած այն օրվանից, երբ Թիմ Բերներս-Լին առաջին անգամ համակարգչում գրեց www-ն: New Online-ը հաղորդում է, որ մինչ չորեքշաբթի համացանցի օգտատերերն արդեն իսկ ունեին ինտերենտային IP հասցեների պակաս: Սրանք այն համարներն են, որոնք տրվում են ցանկացած համակարգչի, որով համակարգիչը կապվում է այլ համակարգիչների հետ, և փոխանցումներ են կատարվում:

Աճուրդի է դրվել «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպի ձեռագիրը

Image
Թրումեն Կապոտեի՝ տպագրական մեքենայով գրված «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպի տեքստը՝ հեղինակի նշումներով, հանվել է աճուրդի: Աճուրդը կազմակերպել էր RR Auctions աճուրդի տունը: Այս մասին հաղորդվում է RR Auctions կայքում: 

Աշխարհի 20 ամենախոշոր կայքերը. Business Insider

Image
Google-ն աշխարհի ամենախոշոր կայքը չէ, նախազգուշացնում է Business Insider -ը ՝ ի մի բերելով ամենա-ամենաներին՝ ըստ դրանք այցելած օգտատերերի: Ըստ այդմ՝ աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող դոմեյններն են՝ 1. Amazon.com առցանց գնումների խոշորագույն կայքը՝ 163 մլն, 2 . Չինական Sina.com.cn մեդիապորտալը՝ 169 մլն, 3. WordPress.com բլոգային հարթակը՝ 170.9 մլն,

Սուրիկատներն ընդդեմ օձի. տեսանյութ

Image
Հանրահայտ National Geographic-ը ներկայացնում է սուրիկատների և հսկա օձի հանդիպումը` բնության գրկում: