BMW կոնցեռնը կրկին ձգտում է «ողջ մոլորակից առաջ» լինել. BMW X6 քրոս-կուպեի երկրորդ սերունդը պատրաստ կլինի արդեն 1,5 տարի հետո: Բավարացիները հույս ունեն, որ դրանով սպորտային արտաճանապարհայիններ պատրաստող մրցակիցներին համարժեք պատասխան կտան, հաղորդում է Autocar -ը: Այն մասին, որ քրոսովերների և սպորտային մեքենաների հիբրիդներ են պատրաստում արդեն հայտարարել են Audi-ին, Mercedes-ը և Land Rover-ը: Սակայն BMW-ն մտադիր է, մինչ մրցակիցների արտադրանքը վաճառքի հանվի, թողարկել իր արդեն երկրորդ սերնդի նման մեքենան, քանի որ իրենք են այդ դասը ստեղծել: Իսկ նոր BMW X6-ը ներկայում թողարկվողից ավելի թեթև ու ավելի հզոր սպորտային կարողություններով կլինի: Autocar պորտալը, հղում կատարելով BMW-ում իր աղբյուրներին հաղորդում է, որ նոր Х6-ն ավելի հիմնովին տարանջատված կլինի «ծնող» մոդելից` X5-ից, և կստանա ավելի ինքնատիպ դիզայն: Մեքենան ավելի մեծ չափեր կունենա, որ հետևի ուղևորներին ավելի շատ տարածք տրամադրվի: Կմեծանա նաև անիվային բազան և լուսածերպը: Այնուամենայնիվ, X6-ը դեռևս X5-ի հ...