Posts

Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը

Image
Թողարկվել է Skype-ի նոր` 6.0 տարբերակը: Նորույթը համատեղելի է ОС Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի հետ: Նոր տարբերակ հնարավոր է մուտք գործել` օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի անունն ու գաղտնաբառը: Այս տարբերակով կարող են աշխատել այն օգտվողները, որոնք ավելի վաղ գրանցված չէին համակարգում: Skype-ի նոր տարբերակից օգտվողները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել Windows Live-ի Messenger-ի, Outlook.com-ի և Hotmail-ի իրենց ունեցած հասցեներով: Շատ շուտով Windows Live Messenger-ի օգտատերերը կկարողանան տեսակապ կամ ձայնային կապ հաստատել Skype-ի օգտատերերի հետ: Նոր տարբերակը հնարավորություն է տալիս աշխատել ուրիշ ճանաչված ծառայությունների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով: Արտաքին տեսքով Windows-ից և Mac-ից օգտվողների համար Skype-ի նոր տարբերակը գործնականում նույնն է: Աղբյուր՝1in.am

376 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Հարվարդի համալսարանը

Image
1636 թ. հոկտեմբերի 28-ին հիմնադրվել է ԱՄՆ առաջատար բուհերից մեկը` Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Հարվարդը ԱՄՆ հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1636 թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր ժողովի որոշմամբ Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է քոլեջ, որը 1639 թ. անվանվել է հաստատության առաջին բարեգործ Ջոն Հարվարդի (1607-1638) անունով: Բարեգործը նոր քոլեջին է կտակել իր գրադարանն ու ունեցվածքի կեսը: Պատմականորեն, գրադարանը դարձել է մայրցամաքի երկրորդ հանրային գրադարանը: Քոլեջի վերափոխումը համալսարանի տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քսանամյակում: Այնտեղ, բացի աստվածաբանությունից, լեզուներից և մաթեմատիկայից, սկսել են դասավանդվել բժշկություն (1810) և իրավաբանություն (1817):  19-րդ դարի երկրորդ կեսին Հարվարդը դառնում է մշակութային կյանքի կենտրոն: Ներկայում Հարվարդն ունի մի քանի սեփական թանգարաններ, այդ թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության, երկրագիտության, հնագիտության և ազգագրության, որտեղ կարելի է շատ բան իմանալ...

Նոր տոստերը հացի վրա տպում է եղանակի տեսությունը

Image
Դիզայներների մի խումբ արդիականացնում է խոհանոցային տեխնիկայի ամենահայտնի իրը՝ տոստերը: Նոր մոդելը կարողանում է հացի վրա զետեղել Երկրի այս կամ այն շրջանի եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը:  Այլ խոսքով՝ այդ տոստերը կարող է հացի վրա տպել եկող տարվա եղանակի կանխատեսումները,- հաղորդում է Supreme2-ը: Նման արտասովոր գործընթացի կատարման համար տոստերը Wi-Fi կապի հնարավորություն ունի, իսկ եղանակի տեսությունը պատկերվում է ավանդական նկարների տեսքով: Աղբյուր՝ 1in.am

Ֆլորիդայի լողափերից մեկում հսկայական ակնագունդ է հայտնաբերվել

Image
ԱՄՆ - ի Հարավային Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում առեղծվածային և իր հսկայական չափերով ապշեցնող մի ակնագունդ է հայտնաբերվել։ Դրան նայելիս ակամայից հարց է ծագում՝ ո՞ր կենդանուն է այն պատկանել , գրում է YahooNews- ը։ Այժմ առեղծվածային ակնագունդը հանձնվել է վտանգված ձկնատեսակների և վայրի բնության պահպանման հարցերով զբաղվող ամերիկյան մի   կազմակերպության մասնագետներին , ովքեր պետք է փորձեն լուծել այս գաղտնիքը։ Կառլի Սեգելսոնի խոսքով՝ ակնագունդն իր չափերով փոքր - ինչ մեծ է բեյսբոլի գնդակից և , հավանաբար , պատկանել է որևէ ծովային կաթնասունի։ Որոշ ժամանակ անց այն կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգի հետազոտական լաբորատորիաներից մեկը , որտեղ էլ հնարավոր կլինի ճշգրիտ որոշել , թե ինչ կենդանու է ակնագունդը պատկանել։ Իսկ մինչ այդ , տարբեր գիտնականներ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշում , որոնցից մեկի համաձայն՝ այն կարող է լինել կետի կամ հսկայական կաղամարի աչք ։ Աղբյուր՝ tert.am...

183 տարի առաջ այսօրն առաջին անգամ Արարատը բարձրանալու փորձ է արվել

Image
1829 թվականին հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող բիբլիական Արարատ լեռան (5 165 մ) առավել բարձր` արևմտյան բարձունք հասնելու առաջին փորձը: Արարատն առաջինը բարձրացողների խումբը գլխավորել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի 62-ամյա ակադեմիկոս Եգոր Իվանովիչ Պարրոտը (ծագումով գերմանացի, ռուս ֆիզիկոս): Նրա օգնականների և ուղեկիցների շարքում է եղել 24-ամյա ազգագրագետ Խաչատուր Աբովյանը` ապագա հայկական նոր գրականության ռահվիրան: Աղբյուր՝1in.am

Հայաստանը տիեզերքում իր արբանյակը կունենա

Image
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում , որտեղ հանդիպում է ունեցել « Ռոսկոսմոս » Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման , ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը : Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , թե Գագիկ Բեգլարյանը նշել է , որ հուլիսի 9- ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ « Ակադեմիկոս Մ . Ֆ . Ռեշետնյովի անվան » Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ - ի միջեւ ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի եւ հեռուստահեռարձակման   տիեզերական ապարատի ստեղծման եւ գեոստացիոնար կապի արբանյակային   71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին : Կ...

Ֆիլմի նկարահանման ժամանակ տորնադոն հանկարծակիի է բերել ավստրալացիներին

Image
Նկարահանման օրն ավստրալացի ռեժիսորի ու նրա գործընկերների համար ավարտվել է այնպես, ինչպես ֆիլմում. նրանք իրենցից 300մ հեռավորության վրա տեսել են հրե տորնադո: Կործանիչի ձայն հիշեցնող 30 մետրանոց հրե սյունը անսպասելի հայտնվել է նկարահանման տաղավարում՝ 40 րոպեով հիպնոսացնելով ֆիլմարտադրողներին:  Սովորաբար հրե տորնադոն տևում է 2-3 րոպե, նշում է 7news-ը: Տարօրինակն այն է եղել, որ տորնադոն ձևավորվել է + 25-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ «դրա մասին ոչ մի բան չկանխատեսող օրը»: Դեպքը տեղի է ունեցել Ալիս-Սփրինգս քաղաքից ոչ հեռու՝ Ավստրալիայի կենտրոնական հատվածում: Ռեժիսոր Քրիս Տենջիի խոսքով՝ «իր բերանը բաց է մնացել», երբ տեսել է կրակե տորնադոն: «Ես այս վայրերում նկարահանումներ եմ կատարում 23 տարի ու երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է Տենջին: Նրա նկարահանող խումբն առանց ժամանակ կորցնելու սկսել է նկարահանել հրե տորնադոն:  Մասնագետները պնդում են, որ այդ բնական երևույթը շատ հազվադեպ պատահողներից է ու անչափ վտանգավոր: Աղբյուր՝ 1in.am

Կոնգոյում կապկի նոր տեսակ են հայտնաբերել

Image
Գիտնականները նկարագրել են կապիկների նոր տեսակին, որն ապրում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևադարձային անտառներում: Ավելի վաղ անհայտ կենդանին ստացել էր Cercopithecus lomamiensis անունը: Կենդանու բնութագիրը հրապարակվել է PLoS ONE ամսագրում: Նոր տեսակին գիտնականներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին (տեղի դպրոցի տնօրենի տանը): Այդ ժամանակից սկսած կենդանաբաններն ուսումնասիրել են կապիկների անատոմիան, գենետիկան, վարքը, կենցաղը առանձնահատկությունները: Հետազոտողները պարզել են, որ կենդանիները Cercopithecus ցեղի առանձին տեսակ են: C. lomamiensis-ները ոչ մեծ արևադարձային կապիկներ են, որոնք ապրում են մեծամասամբ գետնի վրա: Նրանք հիմնականում սնվում են բույսերով և մրգերով: Ապրում են 2-5 անդամից կազմված խմբերով: Ի տարբերություն կենդանաբանների` տեղի բնակիչներին այս կապիկները լավ ծանոթ են: Նրանց անվանում են lesula, որսում են: Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ դա վտանգում է նոր տեսակի գոյությունը: Աղբյուր՝ 1in.am

Հրաշք ծերություն. 80-ամյա տարեց մարդիկ 30 տարով երիտասարդ ուղեղ ունեն

Image
Չիկագոյի համալսարանի գիտնականները հատուկ սարքի միջոցով պարզել են , որ տարեցների մի մասի հիշողության , ուշադրության ու մտածելու գործառույթները կատարող ուղեղի հատվածներն ավելի զարգացած են , քան ընդունված է կարծել : Շատ հետազոտողների կարծիքով՝ այս հազվագյուտ երևույթի գաղտնիքը գեների , երբեմն նաև գեների ու առողջ ապրելակերպի համատեղության մեջ է թաքնված : Երբ գիտնականները 80- ամյա 12 ծերունիների հետ անցակցրել են հիշողության ու մտածողության գործառույթների վիճակը ստուգող թեստ , պարզվել է , որ շատերի մոտ վիճակը շատ ավելի լավ է , քան ավելի երիտասարդ տարիքի շատ մարդկանց մոտ : Ուշագրավ է , որ այս բացառիկ ծերունիների մոտ ուղեղի կեղևի առաջնային հատվածը շատ ավելի հաստ է , քան կարելի է հանդիպել 50-65 տարեկան չափահաս անձանց մոտ : Դրա շնորհիվ , հաճախ տարեցներն ավելի հեշտ են լուծում խնդիրներ , որոնք անլուծելի են երիտասարդների համար :   Ուղեղի նման ակտիվությունը պայմանավորված չէ հ...

Նորվեգիայում տուն մտած արջերը 100 շիշ գարեջուր են խմել

Image
Նորվեգիայի հյուսիսում գտնվող Յարֆյորդ գյուղի տներից մեկն արջեր են մտել և 100 շիշ գարեջուր խմել,- գրում է «Լենտա.ռու»-ն: Ինչպես պատմել է տանտերը, գիշերը, երբ իրենք տանը չեն եղել, տուն է մտել մայր արջը՝ իր երեք ձագերի հետ: Արջուկները կերել են տանը եղած ամբողջ քաղցրավենիքը՝ ներառյալ մեղրն ու շոկոլադի կրեմը, և խմել 100 շիշ գարեջուր: Բացի այդ, արջերը ջարդել են մահճակալները, բացել պահարանները և պատերից պոկել դարակները:

Այս գիշեր Երկրի վրա «աստղային անձրև» կտեղա

Image
Աստղագետներն այս գիշեր «աստղային անձրև» են կանխատեսում, որը տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդում: Գիտնականները հաստատում են, որ մեկ ժամվա ընթացքում հնարավոր կլինի հետևել մոտ 100 երկնային բռնկումների` Պերսեյի համաստեղության շրջանում: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը: Ներկայում Երկիրն անցնում է տիեզերական փոշու ամպի և մանր մասնիկների միջով, որը թողել են թռչող երկնաքարերը: Հենց այդ մասնիկներն էլ ստեղծում են «աստղային անձրևը»` հայտնվելով երկրային մթնոլորում:

Ֆրանսիացի հնագետները Եգիպտոսում 5000 տարեկան նավակ են հայտնաբերել

Image
Ֆրանսիայի հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են հնագույն փայտե մի նավակ, որը 5000 տարեկան է: Այս մասին հայտարարել է հնագիտության հարցերով նախարար Մուհամեդ Իբրահիմը:  Գիտնականները ենթադրում են, որ նավակը ստեղծվել է փարավոն Դենայի օրոք: Ամենայն հավանականությամբ, այն նախատեսված է եղել փարավոնի հուղարկավորության արարողության համար: Հին եգիպտացիները հավատացել են, որ հանդերձյալ աշխարհում իրենք նավակներով են տեղաշարժվելու: Նախարարի խոսքերով` փայտը լավ որակի է: Գիտնականները հայտնաբերել են կես մետր լայնությամբ 11 տախտակներ: Ինչպես նախատեսվում է` լրացուցիչ աշխատանքներից հետո նավակը կցուցադրվի եգիպտական թանգարաններից մեկում:

Այս կիրակի Երկրի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար

Image
Ըստ աստղագետների կանխատեսման , այս կիրակի ` հուլիսի 22- ին , Երկիր մոլորակի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար , գրում է Daily Mail- ը : Սակայն մասնագետները նշում են , որ անհանգստանալու պատճառ չկա , քանի որ անցման պահին այն կգտնվի Երկրից 14 անգամ ավելի հեռու , քան դրա արբանյակ լուսինը : « Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները միանգամայն փոխել են իրենց տեսակետները երկնային գոյացությունների վերաբերյալ : Երկիր մոլորակի վրա կղզիացած ապրելու և դրանց « սարսափելի » որակումներ տալու փոխարեն մարդն այժմ զգում է , որ գիսաստղերի և երկնաքերերի բախումների արդյունքում փոխվում է մեր կենսոլորտի էվոլուցիան :  Մի խոսքով դրանք բավական անհրաժեշտ գոյացություններ են , սակայն չպետք է մոռանալ , որ դրանք իրենց մեջ նաև վտանգ են պարունակում »,- նշել է աստղագետ Բոբ Բերմանը : Երկնաքարի անցմանը հնարավոր կլինի հետևել www.slooh.com կայքի միջոցով :