Posts

Հրաշք ծերություն. 80-ամյա տարեց մարդիկ 30 տարով երիտասարդ ուղեղ ունեն

Image
Չիկագոյի համալսարանի գիտնականները հատուկ սարքի միջոցով պարզել են , որ տարեցների մի մասի հիշողության , ուշադրության ու մտածելու գործառույթները կատարող ուղեղի հատվածներն ավելի զարգացած են , քան ընդունված է կարծել : Շատ հետազոտողների կարծիքով՝ այս հազվագյուտ երևույթի գաղտնիքը գեների , երբեմն նաև գեների ու առողջ ապրելակերպի համատեղության մեջ է թաքնված : Երբ գիտնականները 80- ամյա 12 ծերունիների հետ անցակցրել են հիշողության ու մտածողության գործառույթների վիճակը ստուգող թեստ , պարզվել է , որ շատերի մոտ վիճակը շատ ավելի լավ է , քան ավելի երիտասարդ տարիքի շատ մարդկանց մոտ : Ուշագրավ է , որ այս բացառիկ ծերունիների մոտ ուղեղի կեղևի առաջնային հատվածը շատ ավելի հաստ է , քան կարելի է հանդիպել 50-65 տարեկան չափահաս անձանց մոտ : Դրա շնորհիվ , հաճախ տարեցներն ավելի հեշտ են լուծում խնդիրներ , որոնք անլուծելի են երիտասարդների համար :   Ուղեղի նման ակտիվությունը պայմանավորված չէ հ...

Նորվեգիայում տուն մտած արջերը 100 շիշ գարեջուր են խմել

Image
Նորվեգիայի հյուսիսում գտնվող Յարֆյորդ գյուղի տներից մեկն արջեր են մտել և 100 շիշ գարեջուր խմել,- գրում է «Լենտա.ռու»-ն: Ինչպես պատմել է տանտերը, գիշերը, երբ իրենք տանը չեն եղել, տուն է մտել մայր արջը՝ իր երեք ձագերի հետ: Արջուկները կերել են տանը եղած ամբողջ քաղցրավենիքը՝ ներառյալ մեղրն ու շոկոլադի կրեմը, և խմել 100 շիշ գարեջուր: Բացի այդ, արջերը ջարդել են մահճակալները, բացել պահարանները և պատերից պոկել դարակները:

Այս գիշեր Երկրի վրա «աստղային անձրև» կտեղա

Image
Աստղագետներն այս գիշեր «աստղային անձրև» են կանխատեսում, որը տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդում: Գիտնականները հաստատում են, որ մեկ ժամվա ընթացքում հնարավոր կլինի հետևել մոտ 100 երկնային բռնկումների` Պերսեյի համաստեղության շրջանում: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը: Ներկայում Երկիրն անցնում է տիեզերական փոշու ամպի և մանր մասնիկների միջով, որը թողել են թռչող երկնաքարերը: Հենց այդ մասնիկներն էլ ստեղծում են «աստղային անձրևը»` հայտնվելով երկրային մթնոլորում:

Ֆրանսիացի հնագետները Եգիպտոսում 5000 տարեկան նավակ են հայտնաբերել

Image
Ֆրանսիայի հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են հնագույն փայտե մի նավակ, որը 5000 տարեկան է: Այս մասին հայտարարել է հնագիտության հարցերով նախարար Մուհամեդ Իբրահիմը:  Գիտնականները ենթադրում են, որ նավակը ստեղծվել է փարավոն Դենայի օրոք: Ամենայն հավանականությամբ, այն նախատեսված է եղել փարավոնի հուղարկավորության արարողության համար: Հին եգիպտացիները հավատացել են, որ հանդերձյալ աշխարհում իրենք նավակներով են տեղաշարժվելու: Նախարարի խոսքերով` փայտը լավ որակի է: Գիտնականները հայտնաբերել են կես մետր լայնությամբ 11 տախտակներ: Ինչպես նախատեսվում է` լրացուցիչ աշխատանքներից հետո նավակը կցուցադրվի եգիպտական թանգարաններից մեկում:

Այս կիրակի Երկրի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար

Image
Ըստ աստղագետների կանխատեսման , այս կիրակի ` հուլիսի 22- ին , Երկիր մոլորակի կողքով կանցնի 1.6 կմ երկարությամբ երկնաքար , գրում է Daily Mail- ը : Սակայն մասնագետները նշում են , որ անհանգստանալու պատճառ չկա , քանի որ անցման պահին այն կգտնվի Երկրից 14 անգամ ավելի հեռու , քան դրա արբանյակ լուսինը : « Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները միանգամայն փոխել են իրենց տեսակետները երկնային գոյացությունների վերաբերյալ : Երկիր մոլորակի վրա կղզիացած ապրելու և դրանց « սարսափելի » որակումներ տալու փոխարեն մարդն այժմ զգում է , որ գիսաստղերի և երկնաքերերի բախումների արդյունքում փոխվում է մեր կենսոլորտի էվոլուցիան :  Մի խոսքով դրանք բավական անհրաժեշտ գոյացություններ են , սակայն չպետք է մոռանալ , որ դրանք իրենց մեջ նաև վտանգ են պարունակում »,- նշել է աստղագետ Բոբ Բերմանը : Երկնաքարի անցմանը հնարավոր կլինի հետևել www.slooh.com կայքի միջոցով :

Նամիբիայում ստորերկրյա ծով է հայտնաբերվել

Image
Երկրաբանները Աֆրիկայի հարավում ` Նամիբիայում , ստորերկրյա ծով են հայտնաբերել , ինչը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մայրացամաքի ամենաչոր շրջաններից մեկի հետագա զարգացմանը , գրում է « Բի Բի Սի »- ին : Ըստ նախնական գնահատականների ` նոր բացահայտված ծովը կարող է գալիք 400 տարիների ընթացքում ջրով ապահովել երկրի հյուսիսը : Նամիբիայում բացի Ատլանտյան ափից չկան այլ խոշոր ջրային ավազաններ , գետերը ևս շատ քիչ են , դրանց մեծամասնությունը չորանում է : Ուստի անբարենպաստ պայմանների պատճառով հողագործությունն այս հատվածում զարգացած չէ : Այժմ գիտնակնները ենթադրում են , որ ջրի նոր աղբյուրը կարող է լիովին վերափոխել հողագործության ոլորտը երկրում : Նրանք նաև կարծիք են հայտնել , որ ջուրը էկոլոգիապես մաքուր է , քանի որ դրան ձեռք չեն տվել շուրջ 10 հազար տարի :

«Անմահություն» միլիարդատերերին. նրանց ուղեղը ռոբոտի մեջ կտեղափոխվի՞

Image
Ռուս գործարար Վլադիմիր Իցկովն « Ավատար » անվանումով մի ծրագիր է սկսել , որն « անմահություն » է խոստանում միլիարդատերերին ` նրանց ուղեղը ռոբոտային մարմնի մեջ տեղափոխելով , գրում է Daily Mail- ը : Գործարարը պնդում է , որ ինքն անձամբ է վերահսկելու ողջ գործընթացը ` համապատասխան գումար ստանալու դեպքում , որ չափը չի հարպարակվում :  Իցկովը ծրագրի շրջանակներում արդեն վարձել է 30 գիտնականի , որոնց կանխատեսման համաձայն ` նման « անմահությունը » իրականություն կդառնա արդեն 10 տարի անց : « Դուք եզակի հնարավորություն ունեք ֆինանսավորելու ձեր կյանքի տևողության երկարացումը մինչև անմահություն : Մեր քաղաքակրթությունն ավելի քան երբեևէ շատ մոտ է նման տեխնոլոգինաերի ստեղծմանը , և սրանք գիտաֆանտաստիկ մտքեր չեն »,- ասվում է Իցկովի նամակում , որն ուղարկվել է Forbes- ի ցանկում տեղ գտած բոլոր միլիադրատերերին : Տարբեր երկրներից հրավիրված 30 առաջատար մասնագետները կաշխատեն այս նպատակով Սան Ֆրանցիսկոյո...

Ուսումնասիրվել են YouTube-ում ամենադիտված լրատվական տեսանյութերը

Image
Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին , Ռուսաստանի ընտրությունները և Մերձավոր Արևելքի անկարգությունները ամենադիտվածն են եղել աշխարհի խոշորագույն տեսահոսթինգում ` YouTube- ում 2011 թ . հունվարից 2012 թ . մարտ ընկած ժամանակահատվածում , ասվում է Pew Research Center- ի այսօր հրապարակած հետազոտության մեջ , որը ներկայացնում է « ՌԻԱ նովոստի » գործակալությունը : Pew Research Center- ը նշված ժամանակաշրջանում հետազոտել է 260 տարբեր լրատվական տեսանյութեր , ընտրելով շաբաթվա հինգ ամենադիտված տեսանյութերը : Հետազոտվել են տեսանյութի բնույթը , դրա թեման , ում կաղմից է այն ստեղծվել , և ով է այն հրապարակել : Ըստ ուսումնասիրությունում հրապարակած վիճակագրության , Ճապոնիայի ցունամիի վերաբերյալ տեսանյութերից 20 ամենադիտվածները մոտ 96 մլն YouTube օգտատեր է դիտել : Հետազոտության հեղինակները նշում են , որ YouTube- ից օգտվողները ոչ միայն ակտիվորեն շրջանառում են լրատվական գործակալությունների տեսանյութերը , այլ նաև...

ԱՄՆ-ում նշում են օդորակիչի 110-ամյակը

Image
Այսօր ԱՄՆ-ում նշում են օդորակիչի 110-ամյակը: 1902 թվականին` այս օրը, սենյակում ջերմաստիճանի պահպանման համակարգը առաջին անգամ գործածվել է Բրուկլինի Sackett-Wilhelms Lithographing and Publishing Company հրատարակչատանը:  20-րդ դարի տեխնիկական հրաշքի գյուտարարը Ուիլիս Հևիլենդ Քերիերն է, որն այդ ժամանակ 25 տարեկան էր: Նա իր ստեղծած սարքն անվանել է «օդի մշակման ապարատ»: Արխիվային փաստաթղթերում նշվում է, որ օդորակիչը ստեղծվել է ոչ թե մարդկանց հարմարավետության, այլ տպագրության համար, որին խանգարում էր խոնավությունը: Օդորակիչներն ավելի ուշ լայնորեն կիրառվեցին ամերիկյան հարավային նահանգների տեքստիլ արդյունաբերությունում: Դրանք կարգավորում էին օդի խոնավության մակարդակն ու բարելավում գործվածքների արտադրությունը: Օդորակիչներն այնուհետև սկսեցին օգտագործվել այնպիսի գործարաններում, որտեղ միաժամանակ մի քանի հոսքագծեր ու ապարատներ էին աշխատում` այդպիսով այդ արտադրամասերը դարձնելով ոչ հրդեհավտանգ: Քերիերի կոնստրուկցիայով առաջին տնային օդորակիչը գործածվել է 1914 թվականին` Մինեապոլսում: 1915 թվա...

Բալթյան «ՉԹՕ»-ն կարող է նացիստների գաղտնի զենք լինել

Image
Շվեդացի գիտնականները , որոնք ուսումնասիրում են Բալթիկ ծովի հատակին իրենց կողմից   հայտնաբերված չբացահայտված հսկայական օբյեկտը , մինչ այժմ չեն կարողանում հասկանալ , թե ինչ է գտնվում « սկավառակի » զանգվածեղ իրանի տակ : Հետազոտողները վարկած են առաջարկել , ըստ որի դա կարող է լինել ֆաշիստական Գերմանիայից մնացած գաղտնի զենք , հաղորդում է vesti.ru- ն :   Շվեդ գիտնականների վերջին վարկածի համաձայն՝ Բալթիկ ծովի հատակին կայանած « տիեզերանավը », կարող է լինել նացիստական Գերմանիայի գաղտնի զենքերից , որը նախատեսված էր թշնամական նավերի և սուզանավերի ոչնչացման համար : Հետազոտողների կարծիքով , նման վարկածի անուղղակի ապացույց է հանդիսանում այն փաստը , որ ցանկացած տեխնիկա - սարքավորում օբյեկտին մոտեցվելով 200 մ հեռավորությունից խափանվում է : Այս ընթացքում դժվարությամբ գիտնականները կարողացել են « ափսեի » ճշգրիտ չափերը պարզել : Բետոնից և բողպատից « ՉԹՕ »- ի ( Չբացահայտված թռչող օբյեկտ ) երկարությո...