Posts

Facebook-ը օգտատերերի համակարգիչները «կբուժի» վիրուսներից

Image
Facebook սոցիալական ցանցը գործարկել է Malware Checkpoint հակավիրուսային ծառայությունը: Այս մասին հաղորդում է Facebook Security-ն: Ծառայությունը նախատեսված է այն օգտատերերի համար, որոնք կասկածում են, թե իրենց ծրագիրը վնասվել է: Ծրագիրը ժամանակավորապես արգելափակում է Facebook-ի էջը, որպեսզի վիրուսը օգտատիրոջ անունից վնասակար բովանդակությամբ հաղորդագրություն չուղարկի նրա ընկերներին: Այնուհետև Malware Checkpoint-ը ստուգում է իրականացնում և ոչնչացնում է վիրուսը երկու անվճար գործիքների՝ Microsoft Security Essentials-ի և McAfee Scan and Repair-ի օգնությամբ:  Վիրուսի ոչնչացումից հետո օգտատիրոջ սոցցանցի էջը սկսում է կրկին նորմալ հունով աշխատել: Ցանցը իր օգտատերերի համար ձեռնարկում է անվտանգության ապահովման տարբեր միջոցառումներ, օրինակ՝ ստուգում է հղումների վտանգավորությունը:  2012-ի ապրիլին Facebook-ը բացել է հակավիրուսային անվճար արտադրանքների բաժին, որտեղ ընդգրկվել են Microsoft-ի, McAfee-ի, Symantec-ի, Trend Micro-ի և այլ մշակողների ծրագրերը:

ԶԼՄ-ները բացահայտել են Kindle Fire 2- ի պլանշետի բնութագրերը

Image
All Things Digital-ը, հղում կատարելով Amazon ընկերության ծրագրերից տեղյակ անանուն աղբյուրներին, հրապարակել է Kindle Fire 2-ի պլանշետի որոշ բնութագրիչներ:  Պլանշետը, հրատարակության տվյալով` լինելու է «բարակ ու թեթև», քան Fire-ի առաջին մոդելը: Այն կշռում է 413 գրամ, իսկ հաստությունը` 11.4 միլիմետր:  Նոր սարքի էկրանի տեսանելիությունը կբարձրանա: Այն կկազմի 1280 X 800 կետ 1 դյույմի վրա 216 պիքսել խտությամբ: Թե որքան կլինի Fire 2-ի էկրանի չափը, All Things Digital-ը չի նշում:  Սպասվում է, որ սարքը կթողարկվի 2012թ. երկրորդ կեսին, ենթադրաբար հուլիս- սեպտեմբերին: Ավելի վաղ СNET News-ը հաղորդում էր, որ շնորհանդեսը նախատեսված է հուլիսի 31-ին:  Kindle Fire պլանշետը թողարկում է աշխարհում խոշորագույն Amazon ինտերնետ-խանութը: Այսօրվա դրությամբ սարքի միակ մոդելը լույս է տեսել 2011թ. սեպտեմբերի վերջին:  Շնորհիվ ցածր գնի` 199 դոլար, Fire-ը ԱՄՆ-ում դարձել է Android բազայի հիման վրա ստեղծված ամենահայտնի պլանշետը: Փետրվարին այն շուկայում զբաղեցրել է 54.4 տոկոսը: 

ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները՝ ՉԹՕ-ի ականատես

Image
ԱՄՆ - ի , Սլովակիայի և Լեհաստանի բնակիչներն ամբողջ շաբաթ երկնքում տարօրինակ մի երևույթի են ականատես եղել : Ըստ ամենայնի ` ԱՄՆ - ի և Եվրոպայի բնակիչները տեսել են նույն օբյեկտը ,- գրում է ''ИТАР-ТАСС''- ը : Միջազգային ԶԼՄ - ները ողողված են թեմայի վերաբերյալ քննարկումներով : Առաջին տեսանյութը , որ հայտնվել է համացանցում , նկարահանվել է ԱՄՆ - ի Յուտա նահանգի Սոլթ Լեյկ Սիթի քաղաքում : Այնուհետ նույն պատկերով տեսանյութեր են ավելացվել նաև Լեհաստանի ու Սլովակիայի բնակիչների կողմից : Նշվում է նաև , որ օբյեկտը վառ կարմիր գույն է ունեցել , շարժվել է մեծ արագությամբ , իսկ անհետանալուն պես հայտնվել են նմանատիպ երկուսը :

Գիտնականները հայտնաբերել են Ինկերի ճանապարհի` նախկինում անհայտ տեղամաս

Image
Պերուացի գիտնականները հայտնաբերել են Մաչու-Պիկչու քաղաքի` նախկինում անհայտ տեղամաս: Մաչու-Պիկչու քաղաքը հայտնի Ինկերի Ճանապարհի ճյուղավորումներից մեկն է, որի երկարությունը գերազանցում է 4 կմ-ը: Մաչու-Պիկչուի նոր շրջանը ավելի քան 70%-ով պահպանված է հնդկացիների ժամանակվանից սկսած: Ինկերի ճանապարհի երկարությունը 250 կմ է և տեղակայված է ավելի քան 2000 մ բարձրության վրա: Նոր տեղամասի ճանապարհի լայնությունը 1.7 մետր է: Այնտեղ կա 11 թունել, որում հին հնդկացիները հատել են 28 աստիճան: Ինչպես հայտարարել է Մաչու-Պիկչու այգու հնէաբանության ղեկավար Ֆերնանդո Աստետեն, խոսքը մի շրջանի մասին է, որն ավելի քան հինգ դար անհայտ է եղել մարդկությանը: Նա նաև նշել է, որ այս շրջանում գիտնականները հայտնաբերել են բազմաթիվ ծաղիկներ: Այգու ղեկավարությունը նախատեսում է մաքրել նոր շրջանը, որից հետո դրա տարածքում հնարավոր կլինի կատարել հնէաբանական հետազոտություններ: Ինչպես փոխանցել է ITAR-TASS-ը, զբոսաշրջիկներին այս տարածքը հասանելի կլինի երկու տարուց ոչ շուտ:

Facebook-ն այսօր թողարկել է իր սեփական App Store-ը

Image
Facebook-ն այսօր թողարկել է իր սեփական App Store-ը ` փրձելով մրցել Google-ի , Apple-ի և Amazon-ի հետ: The Daily mail-ը հաղորդում է, որ օնլայն խանութը հնարավորություն է տալիս գտնել հավելվածներ Android հեռախոսների և iPhone-ների համար, ինչպես նաև հնարավոր է գտնել հավելվածներ PC-ների համար: App Center-ը թողարկվել էր ԱՄՆ-ում մի քանի շաբաթ առաջ: Այն կառաջարկի օգտատերերին հավելվածներ` հիմնվելով նրանց հետաքրքրությունների և նախկինում նրանց կողմից օգտագործված հավելավածների մասին տեղեկությունների վրա:

Այսօր համբույրի համաշխարհային օրն է

Image
Հուլիսի 6-ին աշխարհում նշվում է համբույրի միջազգային օրը: Առաջին անգամ այս տոնը նշվել է Բրիտանական կղզիներում 19-րդ դարի վերջին՝ որպես համբույրի ազգային օր, իսկ հետո համացանցի միջոցով տարածվել է և ստացել միջազգային բնույթ: Համաշխարհային գիտության մեջ ընդունվել է նոր ուղղություն՝ ֆիլեմատոլոգիա (philematology), որն ուսումնասիրում է համբույրի ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլ առանձնահատկությունները: Նոր ուսմունքը պաշտոնապես ճանաչվել է 2009 թ. գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսում:  Գիտնականներն արդեն բազմիցս հետազոտություններ են անցկացրել ֆիլեմատոլոգիայի շրջանակներում:  Մասնավորապես հաստատվել է, որ ռոմանտիկ համբույրը ոչ միայն զգացմունքային պոռթկում է առաջացնում, այլև ակտիվացնում է մի շարք հորմոնների գործողությունը: Այսպես, պարզվել է, որ համբուրվողների արյան մեջ կրճատվում է կորտիզոլի մակարդակը, որը մարդու մոտ սթրես է առաջացնում, և ավելանում է օքսիտոցինի՝ «վստահության հորմոնի» կամ «սիրո հորմոնի» պարունակությունը:  Գիտնականները պարզել են, որ համբույրը օգնում է...

Android սմարթֆոնները կօգնեն կույրերին կողմնորոշվել տարածության մեջ

Image
Fujitsu ընկերությունը և Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների Ճապոնիայի ազգային ինստիտուտը ստեղծել են համակարգ, որը կոչված է օգնել կույրերին և թույլ տեսողություն ունեցողներին կողմնորոշվել փակ տարածքում: Համակարգը կազմված է բազային կայաններից, որոնք տեղադրվում են հաստատության ներսում, բջջային կայաններից (մեկը գտնվում է օգտատիրոջ մոտ, մյուսները՝ նշանակետերում), համակարգչից և Android օպերացիոն համակարգով սմարթֆոնից: Այս մասին ասված է մշակողների տարածած մամլո հաղորդագրությունում: Բազային կայանները չափում են հեռավորությունը անձի գտնվելու վայրի և յուրաքանչյուր բջջային կայանի միջև՝ օգտագործելով գերլայնաշերտ անլար կապը (UWB, ultra-wide band): Այնուհետև արդյունքներն ուղարկվում են համակարգիչ, որը դրանք վերածում է կոորդինատների: Կոորդինատներն, իրենց հերթին, փոխանցվում են օգտատիրոջ բջջային կայանին, այնուհետև Bluetooth-ի միջոցով անցնում սմարթֆոն: Սմարթֆոնի վրա տեղադրված է նավիգացիոն հավելված: Այն ձայնի միջոցով օգնում է օգտատիրոջ գտնել ճիշտ ուղղությունն ու հայտնում նշանակետի հեռավորությունը: Համակ...

Իսպանիայում հայտնաբերվել է 7.5 հազար տարվա նետ

Image
Հնագետները Բարսելոնի մերձակայքում հայտնաբերել են 7.5 հազար տարվա նետ: Այս մասին հայտնել է Բարսելոնի համալսարանի պաշտոնական կայքը: Արտեֆակտը հայտնաբերվել է Լա Դրագա տարածքում` Բանոլաս ծովի ափին: Դա նեոլիթայան հնագույն տարածքներից մեկն է իբերիական թերակղզում: Հնագետների հայտնաբերած նետն ամբողջովին պահպանվել է: Զենքի երկարությունը 108 սանտիմետր է: Հնագետների կարծիքով` այն պատրաստվել է մ.թ.ա 5400-5200 տարի առաջ: Ըստ գիտնականների` սա նեոլիթյան շրջանի ամենահին նետերից է:

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Image
Տափսիա գարգանիկան (thapsia garganica) կամ « մահվան գազարը » հակաքաղցկեղային միջոցների ցանկում հերթական թեկնածուն է , գրում է Meddaily- ն՝ վկայակոչելով New Scientist- ին : Գիտնականները պատրաստվում են կիրառել « մահվան գազար »- ը մարդկանց վրա : Հայտնի է , որ այս բույսը կենդանիների համար թունավոր է , ինչի համար էլ ստացել է իր անվանումը և հենց այդ հատկանիշի շնորհիվ բույսը կարող է սպանել քաղցկեղածին բջիջները : Տապսիգարգինի անալոգի ստեղծման համար գիտնականները աշխատել են մոտ 15 տարի : Այս անալոգը ստեղծված է պայքարելու բացառապես քաղցկեղի բջիջների դեմ ` չդիպչելով առողջ բջիջներին : Քիմիաթերապիայի ավանդական միջոցները սպանում են միայն արագ կիսվող քաղցկեղային բջիջները : Նոր միջոցը ոչնչացնում է նաև այն քաղցկեղային բջիջները , որոնք գտնվում են « քնած վիճակում », ինչպես նաև այն առողջ բջիջները , որոնց քաղցկեղը պատրաստվում է վնասել : Գիտնականները նշել են , որ կենդանիների վրա արված փորձարկ...

iPhone-ի և iPad-ի համար թողարկվել է Chrome բրաուզեր

Image
Google ընկերությունը թողարկել է Chrome բրաուզերի տարբերակ՝ iOS օպերացիոն համակարգի համար, որի հիման վրա են աշխատում iPhone սմարթֆոնները, iPod touch նվագարկիչները և iPad պլանշետները: Այս մասին հայտնում է The Verge բլոգը: Բրաուզերը հնարավոր է տեղադրել սարքերի վրա, որոնք աշխատում են iOS 4.3 և ավելի թարմ օպերացիոն տարբերակներով: Այն արդեն հասանելի է App Store խանութում: Բրաուզերը ունակ է ինտերֆեյսում ապահովել աշխատանքը 50 լեզվով: Նորույթը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում անցկացվող համաժողովում: Ընկերությունը նաև հայտարարել է, որ Chrome-ից ներկայում օգտվում է 310 մլն մարդ՝ 2011-ի՝ 160 միլիոնի փոխարեն:

Google-ը ներկայացրել է իր առաջին պլանշետը

Image
Google ընկերությունը   Google I/O կոնֆերանսին   ներկայացրել է իր առաջին Nexus 7 պլանշետը : Նորույթը թողարկում է   ASUSTeK ընկերությունը եւ ունի   7- մմ - անոց IPS էկրան ` 1280 x 800 պիքսել թողունակությամբ (216 ppi)` պատված քերծվածքների նկատմամբ ամրակայուն   Corning glass ապակիով : Պլանշետը պատրաստված է   NVIDIA Tegra 3 (4-PLUS-1) պլատֆորմի վրա եւ ունի նոր Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգ : Հիմնական   բնութագիրն է . 1,3 գգհ պրոցեսոր , 1 գբ օպերատիվ հիշողություն եւ ամրագրված 8 կամ 16 գբ հիշողությամբ կրիչ :  Ունի անլար մոդուլներ Wi-Fi 802.11b/g/n եւ Bluetooth, համալրված է   NFC տեխնոլոգիայով եւ 1,2 մպ թույլտվությամբ վեբ խցկով , հայտնում է   Ferra Labs- ը : Այնուհետեւ ունի ամրագրված դինամիկ եւ   խոսափող , աքսելերոմետր , GPS մոդուլ , մագնետոմետր : Ամրագրված մարտկոցը ապահովում է մինչեւ 8 ժամ տեսագրության դիտում կամ ընթերցում : Պլանշետի չափերն են `198,5 x 120 x 1...

Հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը

Image
Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը , գրում է EuroMag- ը : Մասնավորապես հայտնաբերվել են տասնյակ հազարավոր ոսկե և արծաթե դրամներ , ընդհանուր՝ 750 կգ քաշով : Փորձագետների գնահատականով գտածոն մոտ 2000 տարվա վաղեմություն ունի . դրամները թվագրվում են մ . թ . ա 50 թ .- ով։ Դրանք շրջանառվել են ժամանակակից Բրիտանիան բնակեցրած կելտական ցեղերի մոտ : Հնարավոր է , որ գանձերն այստեղ պահ են տվել Հուլիոս Կեսարի արշավանքի շրջանում : Ըստ գիտնականների՝ խոսքը մինչև 50.000 հատ մետաղադրամի մասին է , որոնց նախնական արժեքը գնահատվել է 16,5 մլն դոլար : Տեղի գանձերի որսորդները մոտ 30 տարի է փնտրում էին դրանք այն բանից հետո , երբ ծառերի արմատների մոտ մետաղադրամներ էին հայտնաբերվել :

Google-ի նոր պլանշետի բնութագրումները հայտնվել են համացանցում

Image
Google- ի բյուջետային պլանշետի բնութագրումների մասին տեղեկատվություն է հայտնվել լրատվամիջոցներում : Google- ի համար պլանշետ կարտադրի Asus- ը : Պլանշետը կանվանվի Nexus 7, որտեղ 7- ը խորհրդանշում է էկրանի անկյունագիծը : Հայտնի է , որ սարքում օգտագործվում է   IPS մատրիցան `1280 x 800 պիքսել թողունակությամբ : Էկրանի անկյունը 178 աստիճան է : Nexus 7- ի հիմքում քառաբեւեռ պրոցեսոր է ` 1,3 գիգահերց հաճախականությամբ :  Սարքան ունի օպերատիվ հիշողության գիգաբայթ : Նրա ինքնուրույն աշխատաժամանակը կազմում է ինը ժամ , Gizmodo Australiа- ին հղում անելով գրում է   CNews- ը : Սարքի առաջնային մասում 1,2 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկն է : Nexus- ը կունենա անլար կապի NFC մոդուլ : Սարքի ամերիկյան տարբերակում կներդրվի Google Wallet վճարովի ծառայության ֆունկցիան : Nexus 7- ը կվաճառվի երկու տարբերակով `  8 եւ 16 գբ ներքին հիշողությամբ : Առաջինը կարժենա 199, երկրորդը ` 249 ԱՄՆ դոլար : Չի հաղորդվում , ...