Posts

Թռչող ափսե Վորոնեժ քաղաքում

Image
Նախօրեին Վորոնեժի բնակիչները դիվահար են եղել կայծակից ու ամպրոպից : Շատ բնակարաններում փշրվել են պատուհանները , իսկ ահա կայծակից հետո քաղաքում սկսել է շրջել թռչող ափսե հիշեցնող մի հրե գունդ : Այն տեսել են քաղաքի գրեթե բոլոր բնակիչները և նկարահանել պարանորմալ այս երևույթը :

Փղերը կվերանա՞ն առաջիկա 20 տարիների ընթացքում

Image
Լուսանկարիչ Սիրըլ Քրիստոյի տվյալներով` 1980-ական թվականների սկզբին Աֆրիկայում միլիոնավոր փղեր կային, իսկ այսօր` ընդամենը 400.000: Ինչպես հաղորդում է BayouBuzz-ը, ըստ Քրիստոյի` մենք փղերին կորցնելու վտանգի առջև ենք կանգնած: Շատերը դիմում են համաշխարհային ղեկավարներին, որպեսզի նրանք պայքարեն դրա դեմ: Քրիստոն զգուշացնում է` եթե փղերին շարունակեն վերացնել այժմյան տեմպերով, ապա 20 տարի անց փղերը կվերանան: Չինաստանում փղոսկրի մեկ կիլոգրամը արժե 1500 դոլար:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհանգենը 845 տարեկան է

Image
Դանիայի մայրաքաղաք Կոպենհանգենն այսօր դարձել է 845 տարեկան: Կոպենհանգենի մասին առաջին անգամ հիշատակվում է 1043 թ. աղբյուրներում՝ որպես Հավն գյուղ (havn - նավահանգիստ): 1170 թվականին այն անվանափոխվում է Կոպենհանգենի («առևտրային նավահանգիստ»): 1254-ին այն քաղաքի կարգավիճակ է ստանում: 1433 թ. Կոպենհագենը դառնում է թագավորանիստ քաղաք: 1658-60 թթ. շվեդ-դանիական պատերազմի ժամանակ կայուն պաշտպանության շնորհիվ այն արտոնություններ է ստանում. քաղաքացիների ու ազնվականների իրավունքները հավասարեցվում են: 18-րդ դարում Կոպենհանգենը վերածվում է Դանիայի առևտրային կենտրոնի, սակայն 19-րդ դարի սկզբին անկում ապրում: 19-րդ դարի երկրորդ կեսին սկսվում է Կոպենհանգենի տնտեսականն վերածնունդն ու վերակառուցումը, իսկ 20-րդ դարում այն դառնում է կարևորագույն արդյունաբերական կենտրոն: Քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից է հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հուշարձանը: Գրողի անունով քաղաքում կան փողոցներ, թատրոններ, ռեստորաններ: Հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում «քաղաքը քաղաքի մեջ»՝ Քրիստիա...

Apple-ը վարորդների համար հատուկ կոճակ է ստեղծել, որը շուտով կտեղադրվի ամենահեղինակավոր 9 ավտոհսկաների մեքենաներում

Image
Apple's 2012 Worldwide Developer's Conference- ի շրջանակներում Apple- ի կողմից բացի iOS- ի նոր տարբերակի և Retina դիսփլեյի ներկայացումը , առաջարկ եղավ նաև ավտոսիրողների համար : Շատ մոտ ապագայում ավտոմեքենաներում կհայտնվի Apple- ի սեղմակը : Ավտոարտադրության 9 հսկաներ արդեն համաձայնագիր են ստորագրել ընկերության հետ դրա շուրջ , հաղորդում է Autoblog- ը : Նոր համալրումը կոչվում է Eyes Free և իրենից ղեկանիվի վրա տեղակայված մի սեղմակ է ներկայացնում , որը միացնում է iPhone- ի կամ iPad- ի Siri օգնականին ( ձայնային հրահանգներով աշխատող հատուկ փնտրողական համակարգ է ): Դրանից հետո սարքից տեղեկություններ կարելի կլինի ստանալ առանց կառավարումից ուշադրությունը շեղելու ` Apple- ի սարքի հետ զրուցելով : Պարբերականի տվյալներով , ավտոարտադրողները արդեն հերթ են կանգնել նոր սեղմակի համար :   Apple- ի հետ արդեն իսկ պայմանագիր են կնքել BMW- ն , General Motors- ը , Mercedes-Benz- ը , Land Rover- ը , Ja...

«Սպարտակը» կխաղա «Բարսելոնայի» հետ

Image
Մոսկվայի «Սպարտակի» եւ «Բարսելոնայի» վետերանների թիմերը կհանդիպեն սեպտեմբերին իսպանական Կոստա Բրավա ծովափում կայանալիք «Մարզական ալիք» սիրողական ֆուտբոլային փառատոնում։ Սեպտեմբերին 21-ին հանդիպումը տեղի կունենա կատալոնական «Պալամոս» հնագույն ակումբի ստադիոնում եւ նվիրված կլինի մոսկովյան ակումբի 90-ամյակին, հաղորդում է  Championat.com -ը։ Թիմերի նախնական կազմերը «Բարսելոնա». Սուբիսարետա, Անգոյ, Ամոր, Ֆերեր, Էուսեբիո, Բակերո, Կրոյֆ, Մորատայա, Բեգիրիստայն, Սերխի, Սալինաս, Ֆրադերա: «Սպարտակ». Չերենկով, Գավրիլով, Ռոմանցեւ, Յարցեւ, Պարֆյոնով, Եգորովիչ, Կարպին, Կեչինով, Կոկորեւ, Մամեդով, Պոպով, Պոզդնյակով, Ռոդիոնով, Խլեստով, Կովտուն, Խիդիյատուլին, Շավլո, Շմարով, Տիտով, Բեսչաստնիխ:

Եվրո-2012. Լեհ ֆանատները հարձակվել են կանանց եւ երեխաների հետ հանդիպման եկած ռուս ֆուտբոլասերների վրա

Image
Վարշավայում կայացած Ռուսաստան – Լեհաստան (1:1) հանդիպումից հետո նոր բախումներ են գրանցվել լեհ եւ ռուս ֆանատների միջեւ : Վարշավայում կենտրոնում , ռուս երկրպագուների ֆան - գոտու մոտ լեհ ծայրահեղականները հարձակվել են կանանց եւ երեխաների հետ հանդիպմանը այցելած ռուս ֆուտբոլասերների վրա : Ռուսաստանցիների մեջ չեն եղել այսպես կոչված մարտական ֆանատներ , որոնք կարող էին դիմադրություն ցույց տալ : Միջադեպի վայրում ոստիկաններ չեն եղել , հաղորդում է   championat.com - ը : Տուժածներին օգնություն է ցույց տվել շտապօգնությունը : Տեսանյութում ավելի վաղ , խաղից առաջ տեղի ունեցած բախումներն են :

Մետեորիտների փոթորիկը 12000 տարի առաջ կործանել է Երկիր մոլորակը

Image
Գիտնականներն ապացույց են գտել, որ ավելի քան 12000 տարի առաջ տեղի է ունեցել մետեորիտների փոթորիկ, որն էլ, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է նախնադարյան մարդանց և մեծ կենդանիների կործանման համար: Մետեորիտների հարվածի ապացույց հայտնաբերվել է երկու մայրցամաքներում: Հետազոտողները հավատում են, որ տիեզերական ազդեցությունն է հենց պատճառ դարձել սարսափելի ցրտի տարածման համար, որն էլ մեծածավալ ավերումների է հանգեցրել: Mail Online-ը գրում է, որ գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է նյութ, որը հայտնի է «հալեցված ապակի» անունով։ Այն ձևավորվում է միայն երբ ինչ–որ տիեզերական մարմին է «հարձակվում» մոլորակի վրա: Այդ նյութը հայտնաբերվել է Սիրիայում և ԱՄՆ-ում:

Չիլիում կկառուցեն աշխարհի ամենախոշոր աստղադիտակը

Image
Հաստատվել է Չիլիում աշխարհի ամենամեծ օպտիկական աստղադիտակ կառուցելու նախագիծը։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Նախատեսվում է, որ Ատակամա անապատում հարավեվրոպական աստղադիտարանի գլխավոր հայելին 42 մետր տրամագիծ կունենա, իսկ աստղադիտակն իր նախորդից 4 անգամ ավելի հզոր կլինի: Նախորդը ևս այդ վայրում է կառուցվել և ստացել է «Շատ մեծ աստղադիտակ» անունը: «Չափազանց մեծ աստղադիտակ» անվանումով նոր նախագծի մշակումը, որին մասնակցում են 15 եվրոպական երկրներ, պետք է իրականացվի 2022 թվականին: Այն հարկատուների վրա կնստի մոտ 1 միլիարդ եվրո, սակայն բացառված չէ, որ կառուցման ընթացքում արժեքը կարող է բարձրանալ: Հսկայական աստղադիտակի օգնությամբ աստղագետները հույս ունեն հայտնաբերել հեռավոր էկզոմոլորակները, ուսումնասիրել գալակտիկաների առաջացման պատմությունը, ինչպես նաև՝ ներթափանցել խավար նյութի և էներգիայի գաղտնիքների մեջ:

Երկրին սպառնում է բնապահպանական ապոկալիպսիս. գիտնականներ

Image
Ամերիկացի գիտնականները կանխատեսել են բնապահպանական ապոկալիպսիս, որը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում, եթե մարդկությունը քայլեր չձեռնարկի Երկրի փրկության համար: Նման եզրահանգման են եկել Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանները: Գիտական հոդվածը տպագրվել է Nature ամսագրում: Գիտնականների կարծիքով` աշխարհը մոտենում է էկոլոգիական փոփոխություններում կրիտիկական կետի: Դրան կհանգեցնի մոլորակի արագ աճող բնակչությունը, կենդանական և բուսական տեսակների կրճատումը, բնական ռեսուրսների գերշահագործումը և այլն: Հետազոտության հեղինակներին հատկապես մտահոգում է դեմոգրաֆիական իրավիճակը: Գիտնականները նշում են, որ մոլորակի բնակչության մշտական աճը մեծացնում է ռեսուրսների ծանրաբեռնվածությունը: Դարակեսին բնակչության թիվը կհասնի 9 միլիարդի, իսկ դարավերջին` 27 միլիարդի: Դա այն դեպքում, եթե զարգացող երկրներում ծնելիության մակարդակը մնա այսօրվա մակարդակի վրա: Բնակչության աճն իր հերթին բերում է նրան, որ քաղաքները գրավում են մոլորակի վրա ավելի մեծ տարածքներ, ինչի հետևանքով նվազում է կենսաբազմազանությունը, անհետ...

Windows Phone–ը մինչև 2016 թվականն առաջ կանցնի Apple iOS-ից

Image
Հետազոտական IDC ընկերության հաշվարկների համաձայն, Microsoft Windows Phone-ը մինչև 2016 թվականը կլինի երկրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող սմարթֆոնների պլատֆորմը` Apple-ի iOS-ի տեղը գրավելով և նրան մղելով երրորդ տեղ: Value Walk-ը հաղորդում է, որ այժմ սմարթֆոնների շուկայում առաջատար է Android-ը` ունենալով շուկայի մասնաբաժինների 61 տոկոսը: iOS-ը երկրորդ տեղում է՝ 20.5 տոկոսով, RIM-ն ունի 6 տոկոս, մինչդեռ Windows Phone-ն ունի 5.2 տոկոս մասնաբաժին։ IDC-ի Worldwide Quarterly Mobile Phone Tracker-ի արդյունքների համաձայն՝ մինչև 2016 թվականը Windows Phone-ը կլինի երկրորդ տեղում` 19.2 տոկոսով, իսկ Apple-ը երրորդ տեղում՝ 19 տոկոսով: RIM-ը կհայտնվի չորրորդ տեղում:

Համացանցի «նոր» ամենագեր կատուն 18 կիլոգրամ է

Image
Սկզբում 17 կիլոգրամ քաշով Մեոուն էր, ով, ցավոք սրտի, այլևս կենդանի չէ, այնուհետև Սպունգ Բոբն էր, որը կշռում էր 15 կիլոգրամ: Այժմ հայտնվել է «նոր» ամենագեր կատուն` Գարֆիլդ անունով: Today-ը հաղորդում է, որ 18 կիլոգրամ քաշ ունեցող կատուն անցած շաբաթ ժամանել է North Shore Animal League այն բանից հետո, երբ տեղական ապաստարանը չի կարողացել լուծել նրա առողջական խնդիրները:Կատվի տերը վերջերս է մահացել` կենդանուն թողնելով սթրեսի մեջ: Կենդանիների խնամքով զբաղվող այս կենտրոնում Գարֆիլդը հատուկ բուժում է ստանում և ունի իր սեփական սենյակը:

Ամերիկացի դպրոցականը դասի չի ներկայացել Օբամայի հետ հանդիպման պատճառով

Image
Ամերիկացի 11-ամյա դպրոցական Թեյլեր Սալիվանը առավոտյան դպրոց է եկել և ամենևին գլուխ չի կոտրել` ուսուցչին բացատրելու, թե ինչու անցած ուրբաթ դասի չի ներկայացել: Պատճառը լիովին հարգելի է` հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:  Իսկ եթե ուսուցիչը չհավատա, ապացույցներ կպահանջի, ավելի կոնկրետ՝ բացատրական գրառում` գրված գերբով բլանկի վրա, նախագահի ձեռագրով ու անձնական ստորագրությամբ: Անցած հինգշաբթի Թեյլերը, որը ծնողների հետ բնակվում է Մինեսոտա նահանգում, կյանքում առաջին անգամ բաց է թողել պարապմունքը: Պատճառը պետության ղեկավարին իրական կյանքում տեսնելու բացառիկ հնարավորությունն էր: Նախագհը ելույթ է ունեցել Գոլդեն Վելի քաղաքի Honeywell ընկերության գործարանում:  Այնպես է ստացվել, որ փոքրիկ տղան հայտնվել է բազմության առաջին շարքում: Երբ նախագահն ավարտել է ելույթը, որոշել է նրան անձամբ ողջունել:  «Սկզբում ես ասացի «Բարև Ձեզ, պարո՛ն նախագահ»,- հիշում է Թեյլերը,- նա ինձ ողջունեց և ասաց, որ ես հավանաբար այսօր բաց եմ թողել պարապմունքները»:  Տղան դեռ չէր հասցրել պատասխանել, եր...

Ամերիկյան ընկերությունները կստեղծեն մարդկանց վերահսկող շտրիխ կոդեր

Image
Ապրանքների վրա հանդիպող շտրիխ կոդերը շուտով կարող են խփվել նաև մարդկանց վրա: Դրանք մարդկանց վերահսկելու հիանալի միջոց են: Հարցը, թե արդյո՞ք պետք է նորածինների մարմնին շտրիխ կոդեր տպել, բուռն քննարկումների առիթ է դարձել: Այն շատ ավելի էժան է և արագ, քան տեսախցիկներով հսկողությունը կամ ԴՆԹ թեստը: Այն նաև արտակարգ իրավիճակներում մարդկանց ինքնությունը ճանաչելու հիանալի միջոց է: Այդ մեթոդն առաջարկել է ամերիկացի գիտագեղարվեստական ժանրի գրող, 67-ամյա Էլիզաբեթ Մունը: Իր առաջարկը և դրա դրական կողմերը նա ներկայացրել է BBC ռադիոյի The Forum շոուում: Նրա խոսքերով` շտրիխ կոդերը կկրճատեն «Մեծ եղբոր» դերը:

NASA-ի աստղագետները կանխատեսել են երեք գալակտիկաների բախում

Image
NASA տիեզերական գործակալության աստղագետները կանխատեսել են երեք գալակտիկաների բախում, որոնցից մեկը կլինի Ծիր Կաթինը, որտեղ գտնվում է մեր արեգակնային համակարգը: Այս մասին գրում է Daily Mail-ը:  Ըստ կանխատեսումների` այդ բախումը տեղի կունենա 4 միլիարդ տարի հետո: Ծիր Կաթինը կբախվի հարևան Անդրոմեդի միգամածության և Եռանկյունու գալակտիկայի հետ: Եվս 2 միլիարդ տարի հետո գալակտիկաները կմիաձուլվեն` նոր տիեզերական օբյեկտ կազմավորելու համար: Մասնագետների կարծիքով` գալակտիկաների բախման արդյունքում կառաջանա նոր գալակտիկա` էլիպսաձև: Բախման հետևանքով Երկիրն ու արեգակնային համակարգը չեն ոչնչանա, մարդկությանը ոչինչ չի սպառնա, եթե իհարկե մինչ այդ մարդկությունը գոյատևի: Մասնագետները կարծում են, որ եթե կանխատեսումն իրականություն դառնա, կփոխվեն աստղերի միջև ընկած հեռավորությունները, աստղային երկինքն այլ տեսք կունենա: NASA-ի աստղագետների կարծիքով` Անդրոմեդի միգամածությունը Ծիր Կաթինին է մոտենում 400 հազար կմ/ժամ արագությամբ: Այդ արագությամբ հնարավոր է 1 ժամում Երկրից հասնել Լուսին: 

Հայ ծրագրավորողը iPhone-ի համար նոր խաղ է ներկայացրել

Image
Հայաստանցի ծրագրավորող Սուրեն Հակոբյանը հայտարարել է «Cocky Roach» կոչվող իր նոր արագ խաղի թողարկման եւ մատչելիության մասին : «Cocky Roach- ը չափազանց   ակտիվ խաղ է , որը լարվածության մեջ է պահում խաղացողին մինչեւ վերջին րոպեն : Այս սիրունիկ բզեզները , որոնք էկրանի վրա տեղաշարժվում են սպառնալից արագությամբ , բացարձակապես անկանխատեսելի են իրենց գործողություններում »,- ասել է ծրագրավորողը : Սուրեն Հակոբյանը անկախ ծրագրավորող է , որը ձգտում է այնպիսի խաղեր ստեղծել , որոնք մարդկանց զվարճություն կպատճառեն :

Գիտնականները ԴՆԹ-ի շղթաներից անգլերեն այբուբենն են ստեղծել

Image
ԱՄՆ - ի Հարվարդի համալսարանի գիտնակներին հաջողվել է ստեղծել անգլերեն այբուբենի գերփոքր տարբերակը ` օգտագործելով ԴՆԹ - ի շղթաները , գրում է Daily Mail- ը : Գիտնակններին հաջողվել է ԴՆԹ - ները « վերածել » տառերի , որոնցից յուրաքանչյուրը մարդու մազից 1000 անգամ ավելի բարակ է : Նրանք կարողացել են մի մեթոդ մշակել , որը հնարավորություն է տալիս փոքր նանոկառույցներ ստեղծել սինթետիկ ԴՆԹ - ի շղթաներից : Այբուբենի ստեղծման համար հիմք է ծառայել ԴՆԹ - ի 1 երկար շղթան , իսկ ավելի կարճ շղթաները կապվել են դրան ` ստեղծելով տառերը :  Բացի տառերից գիտնականներին հաջողվել է ստանալ նաև թվեր , կետադրական նշաններ և այլ պատկերներ : Թեև ԴՆԹ - ն համարվում է գենետիկ տվյալների պահոց , այնուամենայնիվ գիտնականները հակված են այն տեսակետին , որ ապագայում դրանց միջոցով հնարավոր կլինի օրգանիկ « մեքենաներ » ստեղծել , որոնք ի վիճակի կլինեն լողալ մարդու մարմնի ներսում և դեղը հասցնել օրգանիզմի ախտահարված հատ...

Sony-ն օգտատերերին հնարավորություն է տալիս ջուրը նետել իրենց սմարթֆոնները

Image
Sony ընկերությունը ներկայացրել է իր նոր Xperia go և Xperia acro S սմարթֆոնները, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով: Engadget.com-ը հաղորդում է, որ նոր սմարթֆոնները չեն վնասվում մինչև անգամ մեկ մետր խորությամբ ջուրն ընկելիս: Ջուրը սարքերին չի վնասում, եթե դրանք մնում են այնտեղ ոչ ավել, քան կես ժամ: Սենսորային էկրանը նաև «զգում է» երբ նրան կպչում են թաց մատներով: Xperia go-ն հասանելի կլինի սև, սպիտակ և դեղին գույներով, մինչդեռ Xperia acro S-ը` սև, սպիտակ և վարդագույն գույներով:

Ematic-ը ներկայացրել է իր գերէժան eGlide Steal պլանշետը

Image
Ամերիկյան Ematic ընկերությունն ներկայացրել է Google Android 4.0 օպերացիոն համակարգով համակարգով , Wi Fi ինտերնետով , տեսախցիկով և 1 Գբ օպերացիոն հիշողությամբ հագեցած նոր պլանշետային համակարգիչը , տեղեկացնում է vesti.ru- ն : 120 դոլարանոց գերէժան պլանշետն ունի 7 դյույմանոց էկրան և microSD հիշողություն , որը   բազմաթիվ ֆիլմեր ու երաժշտություն ներբեռնեու և պահելու   հնարավորություն է տալիս:

Facebook-ի բաժնետոմսերի գինն իջել է 30 դոլարից

Image
Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը բորսային շուկա դուրս գալուց հետո առաջին անգամ ցած է իջել 30 դոլարից:  Մայիսի 29-ի տվյալներով՝ Nasdaq բորսայում սոցցանցի բաժնետոմսերի արժեքը կանգ է առել 28,84 դոլարի վրա: Նախորդ առևտրային շրջանի արդյունքների հետ համեմատած՝ բաժնետոմսերի գինն ընկել է 3,07 դոլարով (9,6%): Մայիսի 18-ից սկսած, երբ ընկերությունը դուրս եկավ բորսային շուկա, բաժնետոմսերի գինը 24%-ով ընկել է: IPO-ի առաջին օրն այն 38 դոլար էր: Բորսային շուկա դուրս գալով՝ Facebook-ին հաջողվեց ավելի քան 16 միլիարդ եկամուտ ստանալ: IPO-ի պահին ընկերությունը գնահատվեց 104 մլրդ դոլար: Երկրորդ օրն արդեն բաժնետոմսերի արժեքի անկում սկսեց նկատվել:  Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, Facebook-ի՝ բորսա դուրս գալն ուղեկցվեց մի շարք սկանդալներով: Բաժնետոմսերի բաշխումը Nasdaq-ում տեխնիկական խոտանի պատճառով սկսվեց կես ժամ ուշացումով: Այնուհետև տեղեկություն հայտնվեց այն մասին, որ IPO-ին մասնակցող մի շարք բանկեր ինֆորմացիա են ստացել ընկերության տարեկան եկամտի կանխատեսումների իջեցման վերաբերյալ:...