Posts

Showing posts from July, 2016

Գիտե՞ք որ

Image
...բոլորը լսել են  վիտամիններ  A, B, C, D և E-ի մասին, սակայն շատ քչերը գիտեն, որ գոյություն ունեն նաև վիտամիններ K, T, H և U: ... քամելեոնի  աչքերը շարժվում են տարբեր ուղղությամբ: ... Դանուբ   գետը  հոսում է  եվրոպական  9 երկրով: ...առաջին  Եվրատեսիլ երգի մրցույթը  տեղի է ունեցել  1956  թվականին Լուգանոյում ( Շվեյցարիա ): ... Հունգարիայի  մայրաքաղաք  Բուդապեշտում  գործում է 13  կամուրջ : ... վարկածներից մեկի  համաձայն,  խաչբառը  հնարել է անհաջողակ ավտոսիրող Վիկտոր Օրվիլը: ...առաջին  լուսանկարն  ստացել է  ֆրանսիացի  գիտնական Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսեն  1826  թվականին: ... հայազգի   Լյութեր Ջորջ Սիմջյանը  կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի գյուտարարն է, նա ունի ավելի քան 200 գյուտերի արտոնագրեր: ...աշխարհի ամենափոքր պետությունը  Վատիկանն  է (0.44 կմ²):