Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։ Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները:
Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է "կառավարվող"), օդից թեթև թռչող ապարատ, որը մեկ կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակրգի կողմնորոշման համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից: