Չինացի ֆերմերը մտածել է` ինչպես իր մտերիմներին փրկել գալիք Ապոկալիպսիսից. տղամարդը տենդագին եռանդով պատրաստում է հսկայական բոժոժներ, որոնք, նրա խոսքով, չեն տապալի ոչ ցունամին, ոչ փոթորիկները, հայտնում է mirfactov.com-ը: Տղամարդը, լսելով 2012-ի դեկտեմբերի 21-ին գալիք աշխարհի վերջի կանխատեսման մասին, որոշել է այնպիսի թաքստոցներ ստեղծել, որոնք նրա մտերիմներին կպաշտպանեին աշխարհի վերջի բոլոր հնարավոր վայրիվերումներից` ջրհեղեղներից, երկրաշարժերից, տորնադոներից և այլ աղետներից: Չինացին գործնականորեն կառուցել է 7 գունդ, որոնք նախատեսված են, որպեսզի դրանցում թաքնվի 14 մարդ` ֆերմերի ընտանիքի բոլոր անդամները: Նրա տան բակում կարելի է տեսնել գնդեր, որոնց դրանց հեղինակն օժտում է «նոյյան հատկություններով Մետաղական շրջանակը հատուկ նյութերով երեսպատելու գործում նրան օգնում են մեծաթիվ տղամարդ հարազատները` հույս ունենալով տեղ գտնել այդ գնդերից մեկում: Հերմետիկ գնդերում կան թթվածնի բալոններ և անվտանգության ամրագոտիներ, իսկ ավելի ուշ դրանցում նաև մթերքի և ջրի պաշարներ կավ...