Հրաշք ծերություն. 80-ամյա տարեց մարդիկ 30 տարով երիտասարդ ուղեղ ունեն
Չիկագոյի համալսարանի գիտնականները հատուկ սարքի միջոցով պարզել են , որ տարեցների մի մասի հիշողության , ուշադրության ու մտածելու գործառույթները կատարող ուղեղի հատվածներն ավելի զարգացած են , քան ընդունված է կարծել : Շատ հետազոտողների կարծիքով՝ այս հազվագյուտ երևույթի գաղտնիքը գեների , երբեմն նաև գեների ու առողջ ապրելակերպի համատեղության մեջ է թաքնված : Երբ գիտնականները 80- ամյա 12 ծերունիների հետ անցակցրել են հիշողության ու մտածողության գործառույթների վիճակը ստուգող թեստ , պարզվել է , որ շատերի մոտ վիճակը շատ ավելի լավ է , քան ավելի երիտասարդ տարիքի շատ մարդկանց մոտ : Ուշագրավ է , որ այս բացառիկ ծերունիների մոտ ուղեղի կեղևի առաջնային հատվածը շատ ավելի հաստ է , քան կարելի է հանդիպել 50-65 տարեկան չափահաս անձանց մոտ : Դրա շնորհիվ , հաճախ տարեցներն ավելի հեշտ են լուծում խնդիրներ , որոնք անլուծելի են երիտասարդների համար : Ուղեղի նման ակտիվությունը պայմանավորված չէ հ...