Գլոբալ տաքացման հետևանքով կանհետանան հազարավոր կենդանատեսակներ ու բույսեր
Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով կանհետանան հազարավոր կենդանատեսակներ ու բույսեր՝ գրում է The Irish Examiner-ը: Ինչպես հայտարարել է Արևելյան Անգլիայի բնական գիտությունների դպրոցի աշխատակից Ռեյչել Ուորենը, անգամ կենդանիների ու բույսերի (ինչպես հազվադեպ, այնպես էլ սովորական) թվաքանակի նվազումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել էկոհամակարգում: Փորձագետի խոսքով՝ ներկայում խոսքն ավելի զանգվածային կորուստների մասին է՝ վտանգված է սովորական կենդանիների մեկ երրորդն ու բույսերի կեսից ավելին: